Իշխող քաղաքական ուժի խոսույթը Մայր օրենքի շուրջ շարունակում է հայեցակարգային տրանսֆորմացիան՝ ներքին «իրավական բարեփոխումների» հռետորաբանությունից վերածվելով արտաքին պարտադրանքի և սեփական իշխանության երկարաձգման գործիքի․ այս մասին ահազանգում են ընդդիմադիր տարբեր շրջանակներ։
Շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը մարզերում պաշտոնապես գործարկել են դպրոցական ավտոբուսների կենտրոնացված ծառայությունը։
Կառավարությունը 39 միլիոն 750 հազար դրամով կավելացնի 2026 թվականի պետական բյուջեի ծախսերը․ Արդարադատության նախարարության կողմից չզեկուցվող հարցերի փաթեթով նախագիծ էր ներկայացվել, որի նպատակն էր լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվճարունակության գործերով կառավարիչներին՝ իրենց մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Ֆեյսբուքում տեղեկացրել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Առաջին անգամը չէ, որ օրենքը երկակի ստանդարտով են կիրառում․ իրենց թիմը միշտ հանդես է գալիս և՛ բռնությամբ, և՛ բռնության կոչերով, և՛ սպառնալիքներով․ մարդկանց ֆեյսբուքյան ստատուսների համար քրեական պատասխանատվության են ենթարկում, կալանավորում են, մինչդեռ իրենց արարքների նկատմամբ աչք է փակվում։ Սա առաջին հերթին իրավապահների, Քննչական կոմիտեի նախագահի և Գլխավոր դատախազի, մեղմ ասած, բացթողումն է, իսկ եթե ճիշտ բառեր ընտրենք՝ հանցակցությունը պարտակելու եղանակով»:
Հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգի կազմակերպման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական բյուջեից հատկացրել է 10 միլիոն 800 հազար դրամ։
Ազգային ժողովի դահլիճը հերթական անգամ վերածվեց «ռինգի», որտեղ քաղաքական բանավեճին փոխարինելու եկան շշերն ու աթոռները․ իշխանական պատգամավորների մասնակցությամբ թեժ դրվագները՝ մասնավորապես, ընդդեմ բռնության նախագիծ հեղինակող Ծովինար Վարդանյանի կողմից շիշ փոխանցելու և Վահագն Ալեքսանյանի կողմից աթոռ շպրտելու տեսարանները, արագորեն տարածվեցին մեդիատիրույթում։
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստերից մեկում հայտարարեց՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքում Երևանում «հայտնաբերել են» Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող մի ճանապարհ, որը երկար տարիներ չի գործել։
«Անկլավներ»-ի թեմայով քննարկումները շարունակվում են, բայց այս խոսույթում հաճախ անտեսվում է ամենակարևոր փաստարկը՝ Ադրբեջանը չունի որևէ իրավական հիմնավորում կամ միջազգայնորեն ճանաչված իրավական փաստաթուղթ, որով կհաստատվի Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների օրինական գոյությունը։
Երևանի քաղաքապետարանն օրերս ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով կնքել է ծառայությունների մատուցման գնման երկու պայմանագրեր: Երկուսն էլ վերաբերում են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Երևան ժամանող պատվիրակությունների ընդունելությանը։
Ժաննա Անդրեասյանի` Մոնակոյի Իշխանապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Ֆինանսների նախարարությունը «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ից ձեռք է բերել 15 ժամացույց՝ 1 միլիոն 128 750 դրամ ընդհանուր արժողությամբ։ 10 ժամացույցի դեպքում միավորի գինը եղել է շուրջ 72 հազար դրամ, 5-ի դեպքում՝ շուրջ 44 հազար դրամ։
Լրագրողը հստակեցրեց՝ եթե հարաբերությունները շատ լավ են, ապա դուք ինչո՞ւ եք Ռուսաստանին թիրախավորելով՝ ասում՝ «Նիժնի Տաբըր», կամ ասում եք՝ իրենք ագենտներ ունեն այստեղ, ընդդիմությանը մեղադրում եք Ռուսաստանի ագենտ լինելու մեջ:
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։
ՀՀ վարչապետի աշխատակազմում աշխատակիցների աշխատավարձերի ու հավելավճարների լրացուցիչ ֆինանսավորման, ինչպես նաև՝ արտասահմանյան գործուղումների և շենքային պայմանների բարելավման ծախսերի ապահովման համար ֆինանսական տեղաշարժեր կկատարվեն․ համապատասխան նախագիծը կառավարության վերջին նիստում ներկայացրել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
Աշնանն ու ձմռանը հատկապես ծնողները կանգնում են նույն մարտահրավերի առաջ. ինչպե՞ս պաշտպանել երեխային սուր շնչառական վարակներից, կամ՝ ինչպե՞ս արագ ապաքինվել՝ առանց դեղորայքային ծանրաբեռնման։ 168․am-ն այս հարցերի շուրջ զրուցել է մանկաբույժ Էդմոնդ Մղդսյանի հետ։
Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որի կազմակերպման նպատակով Փաշինյանի աշխատակազմը բաց մրցույթի ընթացակարգով ընտրել է մատակարար՝ ի դեմս «Աութսորս» ՍՊԸ և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ համատեղ գործունեության կոնսորցիումի։
Հայաստանում ռուսական բնական գազի սակագնի հնարավոր թանկացման թեման վերջին շրջանում ոչ միայն տնտեսական ու քաղաքական քննարկումների օրակարգում է, այլև դարձել է հանրային մտահոգության առարկա։
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան։ Վարչապետի և նախագահի աշխատավարձերը 1.5 միլիոնից կդառնան շուրջ 2.6 միլիոն դրամ, փոխվարչապետներինը կկազմի շուրջ 2.1 միլիոն դրամ, իսկ Երևանի քաղաքապետինը՝ 1.3 միլիոնից կհասնի շուրջ 2 միլիոն դրամի։
«Նայեք՝ ի՞նչ են անում հաճախ․ օրինակ, համայնքային սեկտորում ներգրավվածներին աշխատանքի են ընդունում կես դրույքով (եթե ընդունում ես, միանգամից այդ քանակը կրկնապատկում է): Այս դեպքում, ի դեպ, նաև սոցիալական պարտավորություններն են կիսով չափ կատարելու։ Այսինքն՝ նույն քանակի սոցիալական պարտավորություն է կատարվում, բայց ավելի շատ մարդ է երևում ձևակերպված»։
Դատարանը դեռ ամիսներ առաջ որոշել էր՝ Ավանի թիվ 57 մանկապարտեզի երկարամյա տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը կվերադառնա իր հաստիքին։ Իսկ խնդրի ակունքները քաղաքական էին․ մամուլը գրել էր, որ 2024 թվականին մանկապարտեզում ստեղծվել էր լարված իրավիճակ՝ ՔՊ-ական, այն ժամանակ դեռ ոչ պատգամավոր Ջուլիետա Ազարյանի միջամտությունից հետո։
168․am-ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում հետընտրական քաղաքական մակընթացություններին։
Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը 38 միլիոն 188 հազար 400 դրամի (105,627 ԱՄՆ դոլար) դրամաշնորհ է հատկացրել իր հոգեզավակին՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին․ տեղեկանում ենք էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրից։
«Սա համաձայնագիր է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև: Նպատակ ունի կանոնակարգել «TRIPP զարգացման ընկերություն» անունով ընկերության հիմնադրումը, հետագա կառավարումը։ Սա այն ընկերությունն է, որը, ըստ էության, կառուցելու է և կառավարելո՛ւ է, ստանալո՛ւ է կոնցեսիոն իրավունքներ՝ նշածս ենթակառուցվածքների կառավարման համար»,- ասել է նախարարը։
Մինչ Երևանը հոկտեմբերի 19-30-ը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17), միջազգային այս հեղինակավոր հարթակի կուլիսներում և հայաստանյան հանրության շրջանում բողոքի ու վրդովմունքի մեծ ալիք է բարձրացել․ համաժողովի պաշտոնական օրակարգից լիովին դուրս է մնացել Արցախի և ավելի քան 150,000 բռնի տեղահանված արցախցիների իրավունքների հարցը։
«Էրեբունի-Երևան 2808»-ի շրջանակում միջոցառման համար կնքված պայմանագրերի հերթական հրապարակման մեջ կանդրադառնանք մի քանի հաղորդավարների, ինչպես նաև՝ մի քանի երաժշտական նախագծերի հետ քաղաքապետարանի կնքած ու հանրայնացրած պայմանագրերի։
«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ և համերգային ծրագրեր, որոնց թվում էին նաև օտարերկրյա արտիստների ելույթները:
Ուսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները․ տեղեկացրել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանն է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հերթական խոշոր դրամաշնորհային հատկացումն է արել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Վրաստանում կայացած համերգի համար պետական բյուջեից տրամադրվել է 20 միլիոն 208 հազար դրամ՝ 55,791 ԱՄՆ դոլար։