Վտանգավոր է ոչ միայն այն, ինչ պատրաստվում է ստորագրել, այլ այն, ինչ բանակցում է․ ՀՀԿ փոխնախագահ

«Վտանգավոր է ոչ միայն այն, ինչ ինքը պատրաստ է ստորագրել, այլ նաև այն, ինչ բանակցում է ու խոստում է տալիս: Երբ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ակնհայտ է, չէ՞, որ ՄԽ համանախագահների ձևաչափով, էլ չասեմ՝ Ալիևի հետ ձևաչափով,  նա վաղուց այս օրակարգն առաջ չի հրում»,- ասուլիսում անդրադառնալով ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման օրակարգին՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Այս համատեքստում խոսելով խաղաղության օրակարգի մասին՝  նա վերահաստատեց, որ այդ օրակարգը բլեֆ է:

«Խաղաղություն Նիկոլ Փաշինյանը չի կարող բերել. ոնց որ ասես՝ կաղ ձին ունակ է հաղթել մրցաշարում, ինչը պարզապես հնարավոր չէ:  Եթե մենք վախենում ենք բռունցք ցույց տալ, ապա հավաստիացնում եմ՝ մեզ ուղեկցող մտրակումները մեր հարևանների կողմից շարունակվելու են:

Ընդդիմությունը ոչ թե պատերազմ է ուզում, այլ պայքար հանուն խաղաղության, ոչ թե խաղաղության անվան  տակ գեոպոլիտիկ մարմնավաճառության դրսևորումներ»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս