Փաշինյանի ռեյտինգը 2018 թվականի համամետությամբ անգամներով իջել է․ Արամ Նավասարդյան

«GALLUP International Association»-ի հետազոտության արդյունքներով՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ապա հարցվածների 20.4 %-ը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 8.3%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 3.7 %-ը՝ «Պատիվ Ունեմ» դաշինքի, և 1.7 %-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողներին տեղեկացրեց՝ մյուս կուսակցությունները կամ դաշինքները չեն հաղթահարել 1 %-ի շեմը:

Լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ Արամ Նավասարդյանը նաև ներկայացրեց Փաշինյանի «ռեյտինգի դինամիկան». «Եթե համեմատեք 2018 թ. մեր հետազոտությունները և զարգացումները, դուք կարող եք տեսնել քաղաքական գործիչների ռեյտինգների փոփոխությունը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի նվազմանը, իհարկե, շատ կտրուկ փոփոխություն է, եթե համեմատում ենք 2018 թ. հետ:

Ամենացածր ցուցանիշը, եթե չեմ սխալվում, գրանցվել էր 2020 թ. դեկտեմբեր-2021 թ. հունվար ամիսներին. մի փոքր դրական աճ կա այդ նվազագույն ցուցանիշից, բայց եթե համեմատենք Նիկոլ Փաշինյանի 2018 թ.  ռեյտինգի հետ, իհարկե, անգամներով իջել է, նվազել է»:

Տեսանյութեր

Լրահոս