«Հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, որպեսզի առիթ ստեղծվի հանգստանալու թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ բազմատանջ մեր երկրին ու ժողովրդին»,- եզրափակեց հոգևորականը:
Առնվազն զարմանալի և անհասկանալի է, երբ խոնարհության և ծառայության մասին խոսում է մի անձնավորություն, որը զուրկ է թե՛ մեկից, թե՛ մյուսից: Վերոնշյալ անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, և իր թիմակիցները, մեր խորին համոզմամբ, վաղուց արդեն սպառել են իրենց, և այլևս եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 3 տարիների ապաշնորհ կառավարման, ժամանակի և բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի զգալի մասի կորստի, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու համար:
Լազարևյան ակումբի հերթական հավաքին մասնակցել է նաև Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Նա իր ելույթում հիշեցրեց, որ ակումբի վերջին հանդիպումը Երևանում կայացել է 2019-ի դեկտեմբերին, ապա հավելեց. «Այս ընթացքում մեր տարածաշրջանում տեղի են ունեցել արմատական աշխարհաքաղաքական փոփոխություններ. Թուրքիայի օգնությամբ և միջազգային վարձու մարդասպանների մասնակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանում ստեղծել է բավականին վտանգավոր ռազմաքաղաքական կոնֆիգուրացիա:
Թեև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-իհայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, սակայն Նիկոլ Փաշինյանն օրերս տեղեկացրեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել ականապատված քարտեզների տրամադրման դիմաց: Ավելին՝ Փաշինյանն ասել է, որ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել, ասել է թե՝ նոր նախապայմանների, նոր քարտեզների տրամադրման դիմաց վերադարձնել գերիներին:
Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզում՝ Արևշատ համայնքում: 168.am-ը ուշագրավ դրվագների է ականատես եղել։ Օրինակ, քարոզարշավի մասնակիցներին «գռուպպա պադդերժկի» էին եկել դպրոցականները՝ տնօրենի գլխավորությամբ:
Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, բա ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել դա․ պահել են, որ նախընտրական շոու անե՞ն։ Այսինքն՝ Ալիևի հետ պաս տալով՝ իրար հետ խաղում ե՞ն։ Էս ա սրանց էությունը։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ գերիների վերադարձի հարցն այս իշխանությունը դարձրել է նախընտրական շահարկումների առարկա։
«Վստահեցնում եմ, որ 285 գերիների դիմաց նա Սյունիքն է նվիրելու Ադրբեջանին կամ Թուրքիային, հիշե՛ք խոսքս, ու հետո կանգնելու է մի գյուղամեջում ու հպարտ ասի, որ ընդդիմությունը ողբ էր դրել, բայց ոչինչ, ես Հայաստանը զոհաբերեցի, ես երկիրը ոչնչացրեցի, ես Հայաստանի Հանրապետությունը զրոյացրեցի, բայց 285 ընտանիքում լույս վառեցի»։
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ էր հղել Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 70-ամյակի առթիվ:
«Կովի կղանք է կերել Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի բան ասելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Շուշիի մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները:
«Այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որը մենք դիտարկում ենք ոչ թե պատահականություն, այլ, իմ շարադրվելիք փաստերի լույսի ներքո, ուղղորդված քաղաքականություն, այսպես կոչված, Հանրային հեռուստաընկերության կողմից,- հրատապ հրավիրված ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով,- Շատ ուրախ եմ, որ հանրայինի միկրոֆոնն այստեղ է. հուսով եմ՝ ինքներդ ձեր մասին ճիշտ ռեպորտաժ կտաք»:
168.am-ը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին խնդրեց արձագանքել այս հայտարարություններին: Ի պատասխան՝ Ա. Զաքարյանը եղավ հակիճ. «Սո՛ւտ է ասում, թող կոնկրետ ասի: Դա բացարձակ խաբեություն է. ոչ մի բան չեն արել, ինչ էլ որ արել են, արել են՝ ըստ արդիականացման ծրագրի, որը հաստատել է Սերժ Սարգսյանը 2018 թվականի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը:
Այս համատեքստում նախագահը հիշեցրեց նաև հայտնի վերելակային հանդիպման մասին և անդրադարձավ դաշտ նետված՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» հայտնի թեզին․ «Հիշում եք՝ այդ վերելակային հանդիպումը, որտեղ Ալիևը մատի վրա ֆռացրեց էս տհասին, և սկսեց իր գործն անել․ այդ ժամանակից էլ հիմք է դրվել մեր անվտագության համակագի փլուզմանը։
«Ճիշտ ենք անում, որ մերժում ենք, որովհետև ստորագրած փաստաթղթի կետերից կարևոր կետեր հակառակորդը չի կատարել, և պետք չէ անընդհատ ընդառաջել հակառակորդին»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ կողմից ականապատված տարածքների քարտեզները հակառակորդին չտրամադրելու որոշմանը, նշեց ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա. Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով․
«Սա շատ կարևոր ձայնագրություն էր. ես հասկանում եմ, որ քաղաքական, տեղեկատվական նշաձողը երբեմն շատ է իջնում, և մարդկանց ակնկալիքներն այլ կարող էին լինել: Ես չեմ զարմանnում, որ նիկոլականները հրճվանքից, որ 18 + տեսանյութ չէ՝ ինչպես ակնկալում էր հասարակությունը, այդ ձայնագրությունը փորձում են հօգուտ իրենց որակել. դա հերթական անբարոյականությունն է իրենց կողմից»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
«Ինձ համար նաև ակնհայտ է, որ եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի վերահաս տոտալ պարտությունը, և շատ կարևոր է, որ իրական ընդդիմադիր դաշտում որևէ մի բևեռ չտարվի անհատական խաղով. ֆուտբոլից գիտենք, որ անձնական խաղը սիրուն է, դրիբլինգը լավն է, բայց միշտ չէ, որ ավարտվում է գոլով. մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,- եզրափակեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:
Երկրում հաստատված է եղել կաստայական համակարգ, երբ գոյություն է ունեցել իշխող էլիտա. Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ եթե պետք լինի, այնքան հեղափոխություն կանեն, մինչև էլիտաները խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ:
«Ներողություն, Դուք սկսեցիք մի գարշելի փաստից. գերի տալու այդ սենտիմենտալ, հնդկական կինոյի տեսարանները… ամոթ է դրա մասին խոսելը, ուղղակի ամոթ է մեր ժողովրդի համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է իր որդուն տալ՝ մյուս հայ գերիներին վերադարձնելու համար:
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատեց իր այն պնդումը, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի մեծ սպառնալիք է, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքը:
«Դուք գիտեք, որ 2018 թվականի ամռանը Առաջին նախագահի հետ հանդիպում է տեղի ունեցել,- ամիսներ առաջ խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով,- Եվ ես Ձեզ կարող եմ ասել, թե ինչ է ասել, ես հիմա Ձեզ գաղտնիք բացեմ, թե ինչ է ասել ինձ Առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին: Մեջբերում: «Հողերը արդեն պետք է տաս»,- մեջբերման ավարտը: Ես` իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս… Առաջին նախագահի պատկերացումը, համենայն դեպս, այդ օրը ձևակերպած պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»:
«Պարզ է, որ իմ այդ առաջարկը մերժվել է, և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ. ուրիշ բան՝ եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի՝ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա՝ ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելու:
Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ քննարկում են ԵՊՀ-ի մասնաշենքը հյուրանոց դարձնելու առաջարկը։ Հիմա գոնե պարզ է, չէ՞, թե ԵՊՀ-ում ինչու են կառավարման ճգնաժամ ստեղծել, ինչու համալսարանը ավելի քան 2 տարի է ընտրված ռեկտոր չունի, ինչու հոգաբարձուների խորհուրդ չունի, ինչու իրենց թեկնածուին հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել չկարողանալուց հետո, ոչ միայն լուծարեցին հոգաբարձուների խորհուրդը, այլև նախաձեռնվեց այդ խորհրդում համալսարանի ներկայացուցիչների քանակի անհամաչափ նվազեցման ԱՊՕՐԻՆԻ գործընթաց»,- լուսանկարին կից՝ գրել է Կառլեն Խաչատրյանը:
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ 90- ականների հաղթանակն ամրագրել, և թե ո՞րն էր այն հիմնական խոչընդոտը, որ մինչև հրաժարականը հնարավոր չեղավ դա անել:
«Էլեմենտար ճամբարափոխություն, առնետավազք»,- ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն հատուկ լակոնիկությամբ այսպես բնութագրեց Վլադիմիր Կարապետյանի և Գագիկ Ջհանգիրյանի քաղաքական նախընտրությունը:
«Ինձ թվում է՝ այդ հարցի շուրջ կար կոնսենսուս արդեն, ձևավորվել էր, որ 1997 թվականին մենք իսկապես պահը կորցրին, ճի՞շտ է. կորցրինք: Հիմա նույն խնդրի առաջ ենք կանգնել. եթե այս պահն էլ կորցնենք, Հայաստանին շատ վատ բաներ են սպասվում. այսքան բան»:
«Մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի»,- սա «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզումն է, որի մասին, ինչպես նա վստահեցրեց, ասում է 20 տարի:
«Ներդրումները հավաքելու համար մեր առաջին գործիքը պետք է լինի. ա՝ սուվերեն համահայկական ներդրումային հիմնադրամը»,- «Ազատություն» կուսակցության ծրագիրը ներկայացնելիս շեշտեց Հրանտ Բագրատյանը:
«Այս վիճակից դուրս գալը, ինչպես տեսնում եք, պահանջում է ինստիտուցիոնալ փոփոխություններ. սուվերեն հիմնադրամ, մասնագիտացված բանկային համակարգ, պարզեցված բանկային համակարգ՝ ներդրումներին հարմարեցված, պետական ակտիվ ինվեստիցիոն գործունեություն, օժանդակություն բիզնեսին, և այլն»,- ասաց նա՝հավելելով, որ իր թիմով ուզում են ջարդել նախկին մոդելը, և այս տեսակետից միակն են քաղաքական ուժերի մեջ:
«Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչափ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ Արա Այվազյանը հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ, դա ևս ակնհայտ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով 168.am-դիտարկմանը, թե արդյո՞ք Արա Այվազյանը պետք է բավարարվեր միայն հայտնի հայտարարությամբ: