Օրերս 168․am-ը գրել էր վարչապետի աշխատակազմի և «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի միջև կնքված մի պայմանագրի մասին, որից տեղեկանում էինք ինչ-որ պատվիրակության ընդունելության մասին, որի մասին որևէ հստակեցում չկար։
«Չկան հիմքեր զրկելու համար, որովհետև այս գործընթացն իրավական, ընթացակարգային, նյութական, փաստական լրջագույն խնդիրներ ունի»,- ասաց նա՝ շեշտադրմամբ, որ քաղաքական որոշման պարագայում ՀԾԿՀ անդամները պետք է իրենք էլ մտածեն իրենց կողմից պատասխանատվության հնարավոր ռիսկն իրենց վրա վերցնելու մասին։
168․am-ն օրերս անդրադարձել էր «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ից գնման մի պայմանագրի, որը կնքվել էր «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում։ Գնումն արվել էր մեկ անձից՝ ոչ մրցակցային գնման ընթացակարգով, պայմանագրի գինը՝ 53 միլիոն դրամ։
«Ազգային ժողովից ինձ զանգահարեցին, ասացին, որ Ռուբեն Ռուբինյանը միայն ինձ հարկ չի համարում ընդունելության արժանացնել»,- Ազգային ժողովում լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրեց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում հերթական խոշոր գնումն է կատարել «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ից․ գնումն արվել է մեկ անձից՝ ոչ մրցակցային ընթացակարգով։ Հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի գինը կազմել է 53 միլիոն դրամ։
«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները». Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել էր Նիկոլ Փաշինյանը։
«Նոր Սահմանադրական մարմին, պալատներ․ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկմանը նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր արդարադատության համակարգը բարեփոխելու սեփական տեսլականն էր ներկայացնում։
Առաջին հերթին մայրս էր դեմ. ասում էր՝ ճիշտ չէ իրենց տեղափոխվելը Երևան՝ մեկ, որ մարդիկ ի՞նչ կասեն՝ ինքը գնացել է, հիմա ծնողներին է տարել, եթե այստեղ անվտանգ է` ինչո՞ւ է ծնողներին տարել, և
Ուղղակի մի խնդրանք կար, որ բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը պետք է համաձայնեցնեին ՀՀ կառավարչի հետ, որ գոնե ինքը զանգահարի, կամ տեղյակ պահի, որ ՀՀ առաջին և երկրորդ պաշտոնաթող
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է լրագրող Ալիսա Գևորգյանի հայցն ընդդեմ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի՝ անվավեր ճանաչելով վերջինիս որոշումը՝ «Ռադիոլուր» ծրագրի ավագ լրագրող Ալիսա Գևորգյանին նկատողություն տալու մասին։
Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի վերջին «Ար.Մեդտեխնիկա» ՍՊԸ-ից խոշոր գնում է կատարել առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով։
ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է OC Media լրատվամիջոցի հրապարակումներից մեկին: «Վատ նորություն ունեմ «խաղաղություն» բերած ՔՊ-ի ղեկավարի ու նրա պրոպագանդիստների համար. OC Media (Open Caucasus Media) միջազգային հայտնի լրատվամիջոցը իր երեկվա հրապարակումով պատռել է Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը, որոնք իրենց կեղտոտ բառապաշարով […]
Օրեր առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան։ Նշվում էր, որ հոկտեմբերի 21-22-ը «Double tree by Hilton» հյուրանոցում «խաղաղության օրակարգ»-ի շուրջ տեղի է ունենալու կլոր սեղան Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների մասնակցությամբ։
«Սա բարբարոսություն է․ երբ կա քաղաքակրթություն, որը զարգացել է, բազում փորձությունների գնով՝ բարգավաճել և իր խաղաղ գոյակցությունն է իրականացնում, ու հայտնվում են բարբարոսներ, որոնք սկսում են իրենց ցանկությունները, քմահաճույքները և կանոնները պարտադրել, դասական բարբարոսություն է, որ 21-րդ դարում իր ձևակերպումն ունի այս մեթոդներով»,- 168․am-ի հետ զրույցում եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին այսպես է արձագանքում հանրային գործիչ, վավերագրող և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։
Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այս գումարի շրջանակում նախատեսված է ապահովել 30 մանեկեն, ցուցահանդեսի վերաբերյալ նյութերի գովազդ ֆեյսբուք ու ինստագրամ ցանցերում, բուկլետներ, բաներներ, պաստառներ, շարժական պատ, հյուրասիրություն 175 անձի համար։
«Ժառանգություն» խմբակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Վաղարշապատում նոյեմբերի 16-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանն ու նրա թիմը հայտ են ներկայացրել ընտրողներին և խոստանում են սեփական խիղճը, Աստված, Հայրենիք և Իրավունքի գերակայությունը վերադարձնել Էջմիածնին։
Ի դեպ, իշխանամուտին ու դրա առաջին տարիներին իշխանականները՝ առաջին խոսափողի՝ Նիկոլ Փաշինյանի հանգույն, առիթը բաց չէին թողնում հիշեցնելու, որ Պետությունը և Եկեղեցին անջատ են։
Կառավարությունը երեկ չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունել է Ներքին գործերի նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշումը։
Էկոնոմիկայի նախարարությունն օրերս «Արևային էներգետիկայի զարգացման» ՓԲԸ-ին հատկացրել է շուրջ 23,5 միլիոն (23 միլիոն 490 հազար) դրամ դրամաշնորհ։
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը 1 օրում 2 դրամաշնորհ է հատկացրել ֆավորիտ մատակարարին՝ «Դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերի և եզրափակիչ փուլ»-ի կազմակերպման, ապա նաև՝ «ՀՀ վարչապետի գավաթ դպրոցականների լողի մրցաշար»-ի անցկացման համար։ Պայմանագրերը կնքվել են հոկտեմբերի 8-ին, «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ի հետ։
«Կիրակի օրը տեղի է ունեցել մի մեծ հանցագործություն․ խափանվել է եկեղեցական ծեսը, և դրա փոխարեն Հովհանավանքի տարածքում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է ՔՊ-ի հանրահավաք»,- 168․am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կիրակնօրյա անցուդարձին անդրադառնալով՝ ասաց հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր դարձյալ Ազգային ժողովում էր, այս անգամ՝ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի մասին զրուցելու ակնկալիքով։
Նոյեմբերի 20-21-ին Երևանում կկայանա «Հայ մշակույթի գործիչներ» համագումարը․ այս մասին տեղեկանում ենք օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված մի պայմանագրից, որը կնքել են վարչապետի աշխատակազմը և «Աութսորս» ՍՊԸ-ն՝ «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ի հետ համատեղությամբ։
Գնումների էլեկտրոնային armeps համակարգում այսօր հանրայնացվել է Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագիրը։
Հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում, բեռնատարների վարորդները շարունակում են երկկողմանի փակ պահել ճանապարհները՝ բողոքելով ՌԴ-ում միգրանտների մնալու 90-օրյա սահմանափակման դեմ։ Ի դեպ, երեկ գիշերը ՆԳՆ-ն տեղեկացրել էր՝ խնդրի լուծման ու ճանապարհների բացման մասին։
168․am-ը շարունակում է հանրայնացնել Երևանի քաղաքապետարանի տոնական գնումները, որպեսզի քաղաքացիներն իմանան, թե տոնն ինչ է արժենում իրենց գրպաններին։
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ժամանակ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, ի թիվս այլ արտիստների՝ ելույթ է ունեցել նաև երգչուհի Բրյունետը՝ Էլեն Երեմյանը:
10 միլիոն 666.000 դրամ՝ «Կարեն-Սևակ» բենդի 1.5 ժամանոց ելույթի համար. քաղաքապետարանի տոնական գնումները. շարունակելի
«Վոլնորթը» ներկայացրել է բովանդակային հայցադիմում, որում հստակ արձանագրել է հայ-կիպրական երկկողմանի ներդրումների պաշտպանության պայմանագրի մի շարք խախտումներ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Վոլնորթ Լիմիթեդ»-ի կողմից Հայաստանին ներկայացված փոխհատուցման պահանջին՝ նշեց Walnort Finance Ltd․-ի իրավաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Վերջին շաբաթներին բազմաթիվ նոր նախաձեռնություններ քաղաքական հայտեր ներկայացրին՝ դիրքավորվելով նախընտրական իրավիճակում, իսկ հին ու ավանդական ընդդիմությունն էլ տարբեր հարթակներում հստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը, ինչ գործիքակազմով և երբ։