Հայաստանը 3 միլիոն 182.000 դրամով Մոսկվայում կմասնակցի կոշիկի և կաշվե իրերի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն իր տաղավարը կունենա «Izmailovo shoes 2025» կոշիկի և կաշվե իրերի միջազգային ցուցահանդեսում։ Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք՝ ըստ Էկոնոմիկայի նախարարության և անհատ ձեռներեց Սերգեյ Կերեևի միջև օրերս կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի՝ ցուցահանդեսի անցկացման վայը Մոսկվան է, անցկացման ժամկետներ են նշվում օգոտոստի 11-28-ը։

Ըստ օգոստոսի 1-ին կողմերի միջև կնքված պայմանագրի՝ Հայաստանի մասնակցության, տարածքի վարձակալության համար նախարարությունը մատակարարին գնում չհանդիսացող ծախս գնման ընթացակարգով կվճարի  3 միլիոն 182.000 դրամ՝ 643.574,00 ռուբլի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031