Օգոստոսի 25-30-ը «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հանրայնացրել է «TriPPvs ՏՏռաս» խորագրով հարցումները։ Հեռախոսային այս հարցմանը մասնակցել են 1101 քաղաքացիներ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանի բոլոր համայնքներից։
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք»․ սա «Գելափ ինթերնեշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության հերթական հարցման հերթական հարցերից մեկն է։
«Ձեր կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ»՝ Gallup International Association-ի օգոստոսյան հետազոտության այս հարցին ի պատասխան՝ մեր հայրենակիցների 62 տոկոսը նշել է «այո» տարբերակը, 18 տոկոսը՝ «ոչ»։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն հանրայնացրել է «TriPPvs ՏՏռաս» խորագրով օգոստոսյան հարցումները, որում ՀՀ արտաքին քաղաքական վերջին ակտիվության կողքին նաև դրանց փոխկապակցված ներքաղաքական իրողություններն են տեղ գտել։
«Ինձ քաղաքական գործիչների, ուժերի օրակարգերը հետաքրքիր չեն։ Ինձ հետաքրքիր է ԱԺ պատգամավորների՝ իրենց պարտականություններից բխող գործողությունների կատարումը․ նրանք պարտավոր են կատարել իրենց ֆունկցիաները՝ վերահսկեն կառավարության գործունեությունը, իսկ անհամապատասխանության առկայության դեպքում՝ անվստահություն հայտնեն վարչապետին»։
«Մենք միանգամից տեսանք, որ Ադրբեջանը սկսեց Ստեփանակերտում եռակի արագությամբ քանդել հայկական հուշարձանները, արտգործնախարարության շենքը և այլն,- մանրամասնեց նա, ապա անդրադառնալով հարցին, թե ՄԽ լուծարումից հետո ի՞նչ միջազգային մեխանիզմներ կան արցախահայերի հավաքական վերադարձն ապահովելու համար, նկատեց,- Կան միջազգային վեճեր, որոնք սակայն ևս Փաշինյանը փորձում է հետ կանչել Ալիևի ճնշմամբ»։
ՀՀ կառավարության որոշմամբ` 2008 թվականից սեպտեմբերի 4-ը նշվում է՝ որպես Փրկարարի օր:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն Էրդողանի այս դիրքորոշումը բնական է համարում՝ նկատելով, որ այս ճանապարհն առաջին հերթին պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Թուրանը կազմելու համար, ապա նաև՝ Արևմուտքին՝ սեփական նկրտումների համատեքստում։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, սովորության համաձայն, հրատապ մեկ անձ ոչ մրցակցային գնման եղանակով տեխնիկական հսկողության ծառայություններ է պատվիրակել ԱԳԷԱ ՍՊԸ-ին։
«Դրսում օգտագործելու մասին չեմ ասում, որովհետև դրսում էս մեր երկրի ղեկավարները սուբյեկտայնություն ընդհանրապես չունեն։ Իրենց հետ, ենթադրենք, ողջագուրվում են, բարևում, հյուրասիրում, պտույտներ են տալիս, բայց իրենք սուբյեկտայնություն չունեն․ ամենալավ օրինակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն ու հաջորդ օրը, թանաքը չչորացրած, Պակիստանի քվեարկության մասնակցությունը և Հայաստանի թեկնածության մերժումն էր»։
«Նիկոլին հանել, հանել, հանել…,- հայկական Արցախի էջը վերաբացելու հնարավորությունների մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը և հավելեց,- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք, որովհետև գիտի՝ ինքը զորք ունի, գիտի՝ ոստիկանություն ունի, զոմբիների բանակ ունի։ Բայց եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, ապա պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի։ Էդ քանի հազար տարի էդ ժողովուրդը մնաց, դոնորի նման մնաց․ հիմա չկա։ Արցախի կորուստը հավիտյանս հավիտենից խարան է մնալու դրանց ճակատին»։
«Մենք պետք է դիմադրենք ու պայքարենք, որ Արցախը նորից հայությանը վերադարձվի։ Բայց այդ պայքարը պիտի լինի համայն հայության կողմից. Պայքար ոչ միայն՝ արցախցիների վերադարձի համար, այլև՝ Արցախը հայությանը վերադարձնելու համար»,- նշեց նա։
«Այո՛, զենքերը կարող են առայժմ լռել, բայց արդյո՞ք սրտերն ապաքինվել են, վերքերը փակվել են, բռնի տեղահանվածները վերադարձել են տուն։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, և ոչ թե պարզապես դադար, ապա պետք է ավելի խորը զննենք»,- մանրամասնել է նա։
Օգոստոսի 30-ը ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես «Անհայտ կորած անձանց միջազգային օրը» կամ՝ «Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր», որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների մասին հիշեցում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իրանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին փոխանցել է, որ Հայաստան-Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը Երևան նպաստել են Թեհրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը:
Texworld Apparel Sourcing Paris 2025 նորաձևության տեքստիլի և հագուստի մատակարարման ցուցահանդեսին մասնակցությունը Հայաստանի համար կարժենա 33.270 եվրո՝ 14 միլիոն 890.000 դրամ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հերթական դրամաշնորհն է հատկացրել՝ այս անգամ «Էնի վիշ» ՍՊԸ-ին։ Դրամաշնորհի գինը կազմել է 3 միլիոն 415.000 դրամ։
Ազգային ժողովը հրատապորեն ձեռք կբերի նոր կահույք՝ խորհրդակցությունների սենյակների համար։ Այս գնումը բյուջեի վրա կարժենա 40 միլիոն դրամ։
«Խաղաղության օրակարգն առաջնային է Հայաստանի համար վերջին 35 տարվա ընթացքում»,- Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ 168․am-ի՝ ո՞րն է լինելու իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգ»-ի իրենց քաղաքական ուժի այլընտրանքը, հարցադրմանն ի պատասխան՝ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նախօրեին կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀԷՑ-ի հետ կապված միջազգային արբիտրաժային դատարանի կայացրած որոշմանը։ Լրագրողի դիտարկմանը, որ, փաստորեն, որոշումը նաև ընդունել է Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, թե ո՞վ է ասում, որ Կառավարությունը դատարանի որոշումն ընդունել է։
«Նա գաղափարական մեր առաջնորդն է, այսինքն՝ նրա ծրագրերով, նրա գաղափարներով ենք մենք առաջ շարժվում։ Կուսակցության մասին չորս ամիս հետո մենք հանդես կգանք ավելի կոնկրետ՝ կուսակցության ծրագրային առաջարկով»։
«Ի՞նչ է նշանակում «մեր ձևով»․ այս բառակապակցությունը Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո թևավոր խոսք է դարձել հայության մեջ ամբողջ աշխարհում»,- այս մասին Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Կալանքը որպես խափանման միջոց են կիրառում, ու այդ պրակտիկան արդեն սխալ է։ Տեսնում ենք նաև՝ գործերն են կարված, և 1 հոգու հրահանգով է ամեն ինչը կատարվում։ Իսկ վերջինի մասին մենք ոչ միայն ֆեյսբուքյան գրառումներից գիտենք, այլև՝ դեռևս Վանեցյանի և ՀՔԾ պետի խոսակցությունից։ Հավելենք նաև, որ այսօր Գլխավոր դատախազը մարդ է, որը Ռուբեն Հայրապետյանի գործն էր խմբագրում, երբ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր»։
«Տակ ենք տալիս, թոշակը ստանում տալիս ենք․ թոշակով ապրե՞մ, թե՞ պարարտանյութ առնեմ, սալյարկա առնե՞մ, պրեսի փողը տամ․ ո՞րն անեմ։ 40 հազարն ի՞նչ փող է։ Բա որ հանկարծ գլխացավի դեղ առար, ճնշման դեղ առար-խմեցիր, սոված պետք է մեռնես։ Ես երկու օր հաց չեմ ուտում, որ ճնշման դեղ առնեմ։ Գյուղացու օրը դժվար է»,- մանրամասնեցին գյուղացիները։
«Ես ոչ մի հանձնաժողովականի հետ, գոնե իմ ազատման օրվանց հետո, չեմ շփվել, բայց իմ տեղեկությամբ՝ այսօր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, ունի 4 անդամ․ 1 անդամի լիազորությունների ժամկետն ավարտվել է, չի ընտրվում։ Օպոզիցիոն անդամի տեղն է թափուր․ չեն ընտրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Փաստերով խոսենք․ եթե փողի պրոբլեմ չունեք, այդ դեպքում ինչի՞ համար կենսաթոշակները չեն ավելանում։ Եթե ասում եք՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, այդ դեպքում ինչի՞ համար են ներմուծման և արտահանման ծավալները կրճատվել։ Ստացվում է՝ մենք գործ ունենք մի արհեստական ցուցանիշի հետ․ տնտեսական ակտիվության ցուցանիշով՝ ՏԱՑ-ով, իրենք անընդհատ գլուխ են գովում, մինչդեռ դա մի մանիպուլյացիոն ցուցանիշ է»:
«Այս խմբակը ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի, ոչ մի առնչություն չունի այն ամենի հետ, ինչը կոչվում է ժողովրդավարություն»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական համատեքստով վերջին դատավարություններին՝ նշեց հանրային, քաղաքական գործիչ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
Իրանը հույս ունի, որ ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կկարողանան սկսվել մոտ ապագայում․ «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Դեռ հուլիսի 17-ին՝ կառավարության հերթական նիստում, Նիկոլ Փաշինյանը հանրայնացրեց «Լավ սովորիր, որ լավ ապրես» գրառմամբ պաստառը՝ տեղեկացնելով, որ այն պետք է փակցվի դպրոցներում:
«Նրա համար կարմիր գծեր չկան։ Էս ինչքան ժամանակ ասում էր՝ «միջանցքը Հայաստանի համար կարմիր գիծ է», բայց մեկ էլ, պարզվում է՝ դա երջանկություն է, կանաչում է այդ գիծը։ Մինչև օրս չի հրապարակվում էդ «Զանգեզուրյան միջանցքի» կնքված փաստաթղթերը․ եթե դրա մտադրությունները կեղտոտ չի, եթե բան չկա, ինչի՞ չի հրապարակվում»։