Նախաստորագրումը մեզ մի քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը յուրաքանչյուր քաղաքացու համար ուրախալի է

«Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից»,- կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական կողմի «ձեռքբերումներին»՝ նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Առավել մանրամասնելու մասին հարցադրումներին ի պատասխան՝ ՔՊ-ական պաշտոնյան նկատեց, որ այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, փոխանցվել է, և ինքն այս պահին դրան ավելացնելու ոչինչ չունի։

«Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, վստահաբար, կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը։

Կարդացեք նաև

«Սա, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված և ուրախալի և կարևոր իրադարձություն է: Պիտի ասեմ, որ նախկինում այսպիսի մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի մասով, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, իսկ տեքստի հրապարակումից հետո պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ոչ մի ողբերգական և ոչ մի չարագուշակ բան չկար,- այսպես արձագանքեց Խուդաթյանը լրագրողի հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ ազնիվ չեք հանրության հետ, երբ միայն դրական լույսի ներքո եք ներկայացնում պայմանագիրը, ապա հավելեց,- Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031