#ՀԻՄԱ. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։

Դատարան տանող ճանապարհին` Գյուլիքեխվյան փողոցում, ոստիկանությանը սպասարկող ավտոբուսներ են և ոստիկանական աշխատակիցներ` ճանապարհի տարբեր հատվածներում։

Դատարանի բակում ու դահլիճում մեծաթիվ քաղաքացիներ են, որոնք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում սրբազան հորը։

Ներսում են նաև Արտակ, Նաթան և Նարեկ սրբազանները և հոգևոր դասի այլ սպասավորներ։

Դատարանը թույլատրեց ԶԼՄ միջոցներին տեսանկարահանել նիստը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031