Հարց չկա, լավ կլինի. Միքայել սրբազան

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց Միքայել սրբազանի խափանման միջոց կալանքը փոփոխելու կամ վերացնելու` պաշտպանական թիմի միջնորդությունը։ Միքայել Սրբազանի կալանքը երկարաձգվեց ևս 10 օր։

168.am-ն այս որոշումից հետո հայտարարված ընդմիջման ժամանակ Միքայել Սրբազանին հարցրեց. «Քրիստոսին խաչեցին խոսքի համար, Քրիստոսի ծառային` Ձեզ, պատժում են խոսքի համար. խոսքը հնարավո՞ր է սահմանափակել»։

Ի պատասխան` բարձրաստիճան հոգևորականը նշեց. «Ամեն ինչ լավ է լինելու»։

Դատարանի որոշմանն անդրադառնալով` Միքայել արքեպիսկոպոսն արձանագրեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։

«Անարդարադատություն է, բայց, հարց չկա, լավ կլինի»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս