2022 թվականին ստեղծված ընկերության «հաջողության պատմությունը» պետգնումներում․ հերթական գնումը ՆԳՆ-ինն է

Ներքին գործերի նախարարությունն օրերս հրատապ մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել՝ 3 միլիոն 780 000 դրամով ընթացիկ շին-վերանորոգման աշխատանքներ պատվիրակելով 2022 թվականի հունիսին Լոռիում գրանցված «Մենքոնսթրաքթ» ընկերությանը։

Այս գումարով ընկերությունը կատարելու է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ապարանի բաժնի մասնաշենքի տանիքի մասնակի ընթացիկ վերանորոգման աշխատանքները։

Էլեկտրոնային գնումների armeps համակարգից տեղեկանում ենք նաև, որ «Մենքոնսթրաքթ» ընկերությունը բավականին «հաջողակ» է եղել և ստեղծումից անմիջապես հետո՝ 2022 թվականի օգոստոսից, արդեն ակտիվ ներգրավվել է պետգնումներում։

Այս ընկերության հետ ոչ մրցակցային՝ գնանշման հարցում ընթացակարգով տասնյակ պայմանագրեր են կնքել տարբեր պետական գերատեսչություններ՝  Թալինի, Արթիկի, Մեծամորի, Վանաձորի համայնքապետարանները, մի քանի պայմանագիր՝ Ներքին գործերի նախարարությունը, Քննչական կոմիտեն, ԿԳՄՍ նախարարությունը, ՊԵԿ-ը և այլք։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031