Ի՞նչ է թաքցնում Կառավարությունը․ գրավոր քվեարկության հարցերում տեղ է գտել ԱԳ փոխնախարար Սաֆարյանի ներկայացրած գաղտնի հարցը

Վաշինգտոնյան հանդիպման մասին ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ինֆորմացիոն հոսքերից հետո՝ նախօրեին միայն, Երևանը պաշտոնապես հաստատեց սպասվող Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման մասին լուրը:

Կառավարությունից հայտնեցին՝ օգոստոսի 7-8-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ, Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»։

Այս իրողությունների համատեքստում ուշագրավ է Կառավարության գրավոր քվեարկության հարցերում տեղ գտած և գաղտնի համարվող հարցը,որը օգոստոսի 5-ին ներկայացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ Մնացական Սաֆարյանն այն պաշտոնյան է, որը չէր բացառել Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը՝ սկզբունքների պահպանման դեպքում։

Հիշեցնենք նաև՝ ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ «․․․եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտություն չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն»։

Տեսանյութեր

Լրահոս