Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ի շուրջ 3 միլիոնանոց դրամաշնորհը, որ մարդիկ ոգեշնչվեն 17 լուսանկարից, 17 բանաստեղծությունից և  պարային պերֆորմանսից

Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն օրերս դրամաշնորհ է հատկացրել «Հայ արտ» հասարակական կազմակերպությանն «Ամ, ամիս և ժամ» նախագծի համար։

Նախագիծը, ինչպես տեղեկանում ենք պայմանագրից,  իրականում, 17 հեղինակային լուսանկարներով ֆոտոցուցահանդես է։ Ցուցահանդեսի անցկացման վայր է նշվել Շիրակի մարզը, ժամանակը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները։

Դրամաշնորհի պայմանագրի գինը շուրջ 2 միլիոն 878.800 դրամ է։

Ինչպես տեղեկանում ենք,  շուրջ 3 միլիոն դրամով, հասարական կազմակերպությունը պետք է 70 այցելուի համար ապահովի 17 հեղինակային նկարի ցուցադրություն, 17 բանաստեղծություն, 13 բանաստեղծության ընթերցանություն և պարային պերֆորմանս։

Կարդացեք նաև

Պայմանագրում ակնկալվող արդյունք է նշվել հետևյալ ձևակերպումը․ «Նախագիծը խթանելու է այցելուների ներքին զգացմունքների ճանաչումն ու վերապրումը, ինչը կարող է նրանց համար լինել թերապևտիկ և հոգևոր հարուստ փորձառություն։

Արվեստի տարբեր ճյուղերի համակցումը արտասովոր և հիշարժան կլինի արվեստասերների համար։

Նախագիծը ոգեշնչելու է մարդկանց՝ ավելի շատ հետաքրքրվել արվեստով և օգտագործել այն իբրև միջոց՝ իրենց ներքին աշխարհը հասկանալու և արտահայտելու համար»։

Ի դեպ, այս հ/կ-ին ԿԳՄՍ նախարարությունը 4 միլիոնանոց դրամաշնորհ էր հատկացրել նաև անցյալ տարի «Իմ Երևան» մանկական կրթամշակութային ծրագրի իրականացման համար։

«Հայ արտ» հ/կ-ն գործում է 2019 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս