
Պ. Հայրիկյան. Սերժ Սարգսյանն ինձ այս մասին ոչինչ չասաց

Սահմանադրական դատարան ընտությունները հետաձգելու մասին դիմում ներկայացնելուց առաջ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հանդիպել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պարույր Հայրիկյանը:
Հարցին՝ Ձեր հանդիպումը կարող էր ազդել ՍԴ դիմել-չդիմելու որոշման վրա, թեկնածուն պատասխանեց. «Սերժ Սարգսյանն այցելեց ինձ մոտ՝ հիվանդանոց: Խոսել ենք առողջական վիճակիս մասին, իսկ քաղաքական որոշումների, ո՞ւր մնաց՝ ՍԴ դիմել կամ չդիմելու մասին մենք չենք խոսել: Դեռ այցից առաջ ես հրապարակավ ասել էի, որ դիմելու եմ ՍԴ, բայց Սերժ Սարգսյանն այս մասին ոչինչ չասաց: Կարծում եմ՝ ինքն իրեն այնքան հարգում է, որ իմանա, որ Հայրիկյանին որևէ բան չի կարելի խնդրել՝ ի հեճուկս իմ ցանկության: Բագրատյանն, օրինակ, ինձ ասում էր՝ եթե դու չդիմես, ես կդիմեմ, որ դու պարտավոր ես դիմել: Բայց չդիմեց»: