
«Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը դադարեցրել է անդամությունը ՀԱԿ կուսակցությունների դաշինքի հետ

Գառնիկ Մարգարյանի գլխավորած «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը դադարեցրել է անդամությունը ՀԱԿ կուսակցությունների դաշինքի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Մարգարյանը:
«Հայ ազգային կոնգրեսի անդամ որոշ ուժերի հայտնի քայլը վերջակետ է դնում ընդդիմության համախմբման գաղափարին` տեղափոխելով գործընթացը ռազմավարականից մարտավարական դաշտ: Կորցնելով ընդհանուր ազգային ճակատի ստեղծման գաղափարը` «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը հայտարարում է ՀԱԿ-ի կազմից 15.02.13թ. իր անդամակցությունը կասեցնելու մասին:
«Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը շարունակելու է հասարակության առողջ ուժերի համախմբման գործընթացը` ստեղծելով հակակոռուպցիոն պայքարի հանրապետական հասարակական միավոր»,- հայտարարում է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը: