«Կերպար է ստեղծվում, թե մենակ ես չեմ տեռորիստ, ազգ ու տակս էլ է տեռորիստ». Վարդան Սեդրակյան

«Կերպար է ստեղծվում, թե մենակ ես չեմ տեռորիստ, ազգ ու տակս էլ է տեռորիստ»,-168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն` ի պատասխան այն հարցի, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված  երրորդ անձն իր ազգականն է: Նշենք, որ 1-in.am-ի տեղեկություններով` ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կա նաև երրորդ ձերբակալվածը` էպոսագետ Վարդան Սեդրակյանի աները: Քիչ անց կայքը հրապարակեց, որ երրորդ ձերբակալվածը ոչ թե թեկնածուի աներն է, այլ` պարզապես նրա ազգականը:

«Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ես ճիշտ էի: Սա իրենց պլանավորած ծրագրի շարունակությունն է: Սկզբում տարածվեց հաղորդագրություն, որ երրորդ անձն է ձերբակալվել: Հետո կայքը գրեց, թե տվյալ անձը իմ աներորդին է, ինչին հետևեց իմ հերքումը: Ես ասացի, որ աներս մահացել է  1990 թվականին: Հետո տվյալ լրատվամիջոցը գրեց, որ աները չէ, այլ` ազգականն է: Բայց ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն, որ երրորդ կասկածյալ չկա: Սա ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Հիմա էլ նրանք կերպար են ստեղծում, որ մենակ ես չեմ տեռորիստ, ազգ ու տակս էլ է տեռորիստ»,- մասնավորեցրեց Վ. Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ մամուլում օրեր առաջ տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ  ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված երկու անձանցից մեկը՝ 40-ամյա Սամվել Հարությունյանը, Վարդան Սեդրակյանի հարևանն է: Նշվում էր նաև, թե ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Սամվել Հարությունյանին անցած տարի նվիրել է իր «Volvo» մակնիշի ավտոմեքենան: Այս տեղեկատվական հոսքից ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը եզրակացրել-հայտարարել էր, որ նախագահականընտրություններիավարտիցհետո՝փետրվարի 22-23-ին, իրեն կձերբակալեն։

Երեկ  168.am-ի հետ զրույցում թեկնածուն իր հայտարարությունը հիմնավորել էր նրանով, որ իր անունն ամեն կերպ կապվում է Հայրիկյանի մահափորձի հետ: «Մի հատ կիսագրագետ Սամոն է, 7-րդ դասարանն ավարտած, կաֆելշչիկ է, ամբողջ կյանքում ռեմոնտ է արել: Մյուսն էլ նարկոման տաքսու շոֆեր է: Ի՞նչ է, ձեզ թվում է՝ իրենք չէի՞ն հաշվել այդ քայլը, որ իմ ամբողջ շրջապատից մեկ նարկոմանի գտան, մեկ կաֆել խփողի: Ես էլ այդքան պրիմիտիվ եմ, էլի»,- մեզ հետ զրույցում ասել էր թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս