ՀՀԿ-ական պատգամավոր. Եվրոպան հասկանում է մեր անհնար քաղաքականությունը
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը փայլուն հնարավորություն ուներ անհատական համագործակցություն կառուցել Եվոպայի հետ, բայց կորցրեց այն: Նրա խոսքով` Հայաստանը «բիբլիական երկիր է, բրենդ է» և ուներ անհատական համագործակցության հնավարություն` չդառնալու երրորդ կարգի պետության երկիր:
Դավիթ Շահնազարյանն էլ հակադարձեց, թե բիբլիական երկրր լինելը դեռևս չի նշանակում ունենալ բիբլիական մտածելակերպ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ իր հերթին ընդգծեց, թե Հայաստանը լայն ընտրությունների, բացված ճանապարհների հնավարություններ չունի: Ըստ նրա՝ տարածաշրջանում հստակ խնդիրները կան՝ արտաքին սպառնալիքների, ներքին խնդիրների դաշտում՝ կապված հասարակական-քաղաքական զարգացումների, քաղաքական համակարգի, տնտեսական հնարավորւթյունների, տնտեսական կախվածության հետ: Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերությունը չորս տարի հետո բոլորովին այլ իրավիճակում է հայտնվել.
«Յուրաքանյուր երկիր` իր շահերից ելնելով, աշխարհագրական դիրքից ամենատարբեր շարժառիթներով այլ իրավիճակում է և պատահական չէ, որ մեկը ստորագրում է, մեկը նախաստորագրում է… մեր նպատակը տնտեսական շուկաներում մասնակցություն ունենալն է: Մեր ապրանքները պատրաստ չեն տեղ գտնել եվրոպայի սեղանին: Այս առումով` մենք նման իլյուզիաներ չենք էլ ունեցել, միշտ էլ ասել ենք, որ տնտեսական եվրասիական տարածքը մեզ համար գրավիչ է: Հետևաբար` մենք մեր բալանսավորված քաղաքականության պարագայում չենք ափսոսում, որ բանակցել ենք նաև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ»:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե Մաքսային միությանը անդամագրելով Հայաստանը սահմանափուկումներ կունենա, նա զարմացավ. «Իսկ ո՞վ ասաց, թե սահմանափակումներ չկան, պարտավորություններ չկան՝ ամեն ինչ պետք չէ էմոցիոնալ դիտարկել, ասել ինքորոշման կորսուստ է կամ ճնշում է: Հասարակությունը մեզ կճնշի, որ գնայինք գազի գնի բարձրացման ճանապարհով»: Նա ընդգծեց, թե պետք չէ բացառել, որ Հայաստանը կարող է համագործակցություն ունենալ նաև Եվրոպայի հետ, որովհետև, նրա համոզմամբ, ՀՀ առաջ ոչ մի դուռ չի փակվել.
«Պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ՝ սա մեր քաղաքականությունն է, մեր որոշումն է, ոչ մեկ մեզ չի պարտադրել: Զարմանում եմ, որ զարմանում եք մեր կայացրած որոշման վրա, եթե ավելի լավ որոշում գիտեիք` ասեի՞ք: Եվրոպան հասկանում է մեր անհնար քաղաքականությունը»:
Դավիթ Շահնազարյանն էլ անդարդառնալով այն կարծիքներին, թե Հայաստանը միշտ էլ կոմպլեմենտար քաղաքականություն է վարում` ընդգծեց. «Քոչարյան, Օսկանյան վարած արտաքին քաղաքականության մեջ եղել է ամեն ինչ, բացի կոմլեմենտարիզմից: Ես չեմ հասկանում, չեմ ընդունում այն անձանց ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում ու ասում են` չունենք համաձայնագիր: Ինչ վերաբերում է տեսակետներին, թե Մաքսային միութունը անվտանգության երաշքներ է տալիս՝ չեմ հասկանում՝ ո՞ւր են իրավական նոր երաշխքիները՝ չկան դրանք: ՌԴ հետ փաստաթղթային իրավական դաշտը միջազգային հարաբերություններում չի աշխատում՝ հատկապես ԱՊՀ նախկին պետությունների հետ չի աշխատում: Նման դառը փորձ ունի Վրաստանը, ականատեսն են հիմա Ուկրաինան, Մոլդովան: Դա քայքայվող կառույց է: Երաշխքներ ՌԴ-ն մեզ չի տալիս»: