
Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ընդունի դեսպան նշանակվելու առաջարկը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՅԴ բյուրոյի, անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանի փոխարեն չէր ընդունի որևէ երկրում դեսպան նշանակվելու՝ իշխանությունների առաջարկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը առաջարկ է ստացել Գերմանիայում դեսպան նշանակվելու համար, ինչը ընդունել է: «Ես ինքս նման նշանակում չէի ընդունի, որովհետև հակառակ դեպքում դու ընդունում ես քաղաքակյանությունը, նշանակում է ընդունում ես նաև քեզ նշանակողի լեգիտիմ լինելը, ներքին քաղաքականությունը, կառավարման եղանակը, ժողովրդավարության որակը: Դանակցությունը խնդիր ունի արտաքին քաղաքականության հետ և ես անհամատեղելի եմ համարում, բայց Վահան Հովհաննիսյանը բանիմաց քաղաքացի է, լիդեր է և իր փոխարեն որոշել չեմ կարող: Պարզապես, երբ մենք սեղանին ունենք մադրիդյան սկզբունքներ, նման քաղաքականություն, արձանագրություններ, Մաքսային միությանը միանալու որոշում, ես կդժվարանայի»,- նշեց նա: