Վարչապետի բոստանը

«Մեր որոշ պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ չեն միանալու Մաքսային միությանը: Սա սխալ էր կամ գուցե քաղաքականություն էր Եվրոպայի հետ լավ հարաբերությունները շարունակելու, օգուտներ ստանալու համար, բայց սա չպետք է արվեր»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: «Էն գլխից պետք ա ասվեր, որ մենք Մաքսային միության հետ պետք է լինենք, պետք է միանանք: Գուցե որոշ պաշտոնատար անձանց կողմից որոշ բացթողումներ եղել են, բայց… ժողովուրդը պետք է իմանար»,- նշել է նա, ապա խոսելով Մաքսային միությանն անդամագրվելու հետևանքով Հայաստանի սուվերենության կորստի մասին` ավելացրել.

«Այո, ինքնուրույնությունից որոշ առումով զրկվում ենք, պետք է զրկվենք: Միջազգային բոլոր պայմանագրերը դա են ենթադրում` յուրաքանչյուր պետություն զրկվում է սուվերենության որոշակի մասից, որպեսզի միանան իրար: Ինքնիշխանության որոշ տարրերից կզրկվենք, որովհետև մենք ինքներս ենք մտնում այդ միություն և որոշ հարցեում ընդհանուր ենք դառնալու: Մի մոռացեք` Հայաստանը երբեք էլ գործոն չի եղել աշխարհի համար, միշտ էլ փոքր պետություն է եղել, որը գտնվում է շրջապատված թշնամական պետություններով: Մենք այլ ելք չունենք…»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս