Արամ Մանուկյան. Ի՞նչ է Մաքսայինը, ինչո՞վ են դա ուտում…

«Հասունանում է մի պահ, երբ անգամ իշխող ՀՀԿ-ում, առայժ չերևացող, բայց դժգոհություններ են հասունանում»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Իր կարծիքը պատգամավորը բացատրեց այսպես.

«Եկու օր առաջ, այստեղ՝ ԱԺ-ում, փակ քննարկմանը, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելու էին եկել բոլոր ՀՀԿ-ականները, ճիշտ եմ ասում… Պատճառը հստակ է՝ նրանցից ոչ մեկը չգիտի՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում, ինչ պայմաններում է Սերժ Սարգսյանը արել այդ հայտարությունը: Կան վերսիաներ, բայց այն, որ տեղեկություն չունեն՝ հստակ է: Նույն օրը, նույն ժամերին, Սերժ Սարգսյանի հայտարություններին հակասող հայտարություններ էին անում հենց Հանրապետականները: Սերժ Սարգսյանը մենակ քայլեր է կատարում, հայտարարություններ է անում, որի մասին քաղաքական էլիտան, քաղաքական ուժերը տեղեկություններ չունեն: Հերմինեն (խոսքը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հերմինե Բիշարյանի մասին է:-Տ.Մ.) ինչ գիտի, Դաշնակցությունը ի՞նչ գիտի… ես ոչինչ չգիտեմ: Ի՞նչ է Մաքսայինը, ինչո՞վ են դա ուտում… Սա է իրականությունը: Զարմանում եմ, որ մեկնաբանություններ են անում»:

ՀԱԿ պատգամավորի գնահատմամբ, բոլորը շոկի մեջ են՝ Հայաստանը, Եվրոպան, ՀՀԿ-ն: Նա նշեց, որ մոսկովյան հայտարությունից հետո նախագահը պետք է գոնե բացատրություն տար, այնինչ նա զբաղվում է այլ պետությունների ընտրված քաղաքապետերին շնորհավորելով. «Տաջիկտանում էլ ա ըտնրություն, Բելգիայում, դե գնա շնորհավորի, էն դեպքում, երբ երկիրը ձեռից գնում ա: Էս ի՞նչ բան ա… Պուտինը մեր քաղաքապետին շնորհավորե՞ց, որ հիմա Մոսկվայի քաղաքապետին ա նախագահը շնորհավորում»:

Տեսանյութեր

Լրահոս