Յուրգեն Կլիմկե. Երկուսը միասին դժվար կլինի, որովհետև շպագատի է նմանվում այս գործընթացը
Հայաստանը սերտ կապ ունի Եվրոպական արժեքների հետ: Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Կլիմկեն` անդրադառնալով Հայաստան-Եվրոպա հարաբերություններին: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին հայտարարություններին` Յ. Կլիմկեն նշեց, որ որոշումը նոր է կայացվել և այս թեմայով Բունդեսթագում քննարկում չի եղել:
«Ես կարող եմ ասել միայն իմ անձնական կարծիքը: Ես ընտրում եմ կամ-կամ ճանապարհը, սակայն մենք ընդունում ենք նաև Հայաստանի որոշումը և եթե Հայաստանն այդ որոշումն է ընդունել, երևի դա ճիշտ է եղել իր համար»,- նկատեց նա` ավելացնելով, թե իրենք ի գիտություն են ընդունել Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը»:
168.am-ի հարցին, հնարավո՞ր է` Եվրոպան Հայաստանի հետ համագործացելու համար նոր փաստաթուղթ մշակի` նոր ձևաչափերով, պայմաններով, որը հնարավորություն կտա միաժամանակ անդամակցել նաև Մաքսային միությանը, Կլիմկեն պատասխանեց.
«Կարծում եմ, որ երկուսը միասին դժվար կլինի, որովհետև շպագատի է նմանվում այս գործընթացը: Բայց ասել, որ սա կլինի, նա չի լինի` ես կդժվարանամ: Պետք է ընդհանրացված եզրեր փնտրել: Ես չեմ ուզում սրանով ասել որ փակվեց դուռը Հայաստանի համար, որովհետև կան այլ ուղիներ, օղակներ ու դաշտեր, որտեղ Հայաստանը կարող է համագործակցել ԵՄ հետ»: