Հեղինե Բիշարյան. Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղիղ բխում են Լեռնային Ղարաբաղի շահերից

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատմամբ,  Հայաստանի համագործակցությունը Մաքսային միության հետ տեղին է: Ըստ նրա, չկա մի երկիր, որը մեկ այլ երկրին չմեղադրի տարբեր պետությունների հետ համագործացության համար: «Իսկ սա բխում է մեր շահերից, բխում է Լեռնային Ղարաբաղի շահերից: Որևէ մեկիս հայտնի չէ, որ Եվրամիության որևէ երկիր Հայաստանի հետ հարաբերությունները դադարեցնելու կոչ արած լինի»,- նշեց ՕԵԿ պատգամավորը:

Նա նաև նկատեց, որ Եվրամիության հետ ունեցած ՀՀ հարաբերությունները նույն ուղղություններով էլ շարունակվում են և կանգ չեն առել: «Եթե մոնիտորինգ անենք, ապա մենք Ռուսաստանի հետ ավելի շատ ենք տնտեսական հարբերություններով առնչվում: Իսկ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղիղ բխում են Լեռնային Ղարաբաղի շահերից: Ես չեմ կարող տարանջատել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը, շահը մեկն է` անվտանգություն, արտաքին սահմանների ապահովություն»,- ասաց ՕԵԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30