Գալուստ Սահակյանը՝ լրագրողին. Ճիշտ կլինի քո չար լեզուն կտրել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին արդարացնելը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի համար անընդունելի էր: Համեմատելով քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործի հետ, Արամ Մանուկյանն ասաց, թե խայտառակություն է կալանքի տակ պահել ով ոչինչ չի արել և ազատ արձակել մեկին, ով մարդ է սպանել: Լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետարքրքվեց, թե արդյոք Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելով լավ չէ՞ Տիգրան Առաքելյանին ցմահ դատապարտել ազատազրկման: «Կարծում եմ ճիշտ կլինի քո չար լեզուն կտրել: Ես որպես քաղաքացի կուզենայի, որ ժամ առաջ ազատվեր Տիգրան Առաքելյանը, ոչինչ չունեմ նրա դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30