Յուրի Վարդանյանը ներկայացրել է իր ոլորտի բյուջետային ֆինանսավորման ծավալները

2014թ.-ի պետական բյուջեի նախագծի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը ներկայացրեց բյուջեով ոլորտին հատկացրած գումարները: «2014թ.-ի համար մեզ տրամադրվել է երիտասարդականի պահով 266 մլն 230 հազար 2200 դրամ: Այդ գումարների շրջանակում կարողանում ենք երիտասարդների հարցերին անդրադառնալ։ Մի քանի ծրագրեր ունենք մասսայական սպորտի հետ կախված, հիմնական ծրագիրը լավագույն մարզական ընտանիք ծրագիրն է, և այս տարի շատ բարձր մակարդակով իրականացրինք այս ծրագիրը: Նախագահն իր ելույթում ասաց, որ մենք ներգրավելու ենք արդեն հաշմանդամներին, բնականաբար, դրա համար ֆինանսները պետք է ավելանան: Մենք ձևավորում ենք այնքանով, ինչքանով մեզ ֆինանսավորում է լինելու»: Յուրի Վարդանյանը նաև հիշեցրեց. «Մեկ շաբաթ հետո կլրանա իմ պաշտոնավարման վեց ամիսը: Նախագահի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ ինձ համար՝ որպես մարզիկի, ով անցել է բոլոր ճանապարհները և ունեցել հաջողություններ, գերխնդիրն այն է, որ մեր երկրում ունենանք նյութատեխնիկական բազաներ. մեր մարզաբազաները անմխիթար վիճակում են գտնվում»:

Տեսանյութեր

Լրահոս