«Է՜, լավ էլի… ինչի՞ մասին է խոսքը». Յուրի Վարդանյանը՝ իր հրաժարականի մասին
2014թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը: 168.am-ը Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում կարծիքներին, որ իր որդու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ինքը պետք է հրաժարական տա: Ի պատասխան Յուրի Վարդանյանը զարմացավ. «Է՜, լավ էլի… ինչի՞ մասին է խոսքը»: Հարցին, թե ի՞նչ կատարվել իրականում, Յ. Վարդանյանը պատասխանեց. «Իմ որդու հետ կապված առավել ևս, բոլորը, ամեն ինչ շատ նորմալ է: Ես բացարձակապես անհանգստանալու խնդիր չունեմ»: Նա չպատասխանեց այն հարցին, թե արդյոք միջամտելո՞ւ է գործին, թե ոչ. «Էդ արդեն լրացուցիչ հարց եք տալիս: Ես գիտեմ՝ Ձեզ շատ հարցեր են հետաքրքրում, մի օր առիթը կստեղծեմ, բոլորս կնստենք կխոսենք»: Երբ լրագրողները նորից հարցրեցին, թե ի՞նչ է իրականում պատահել, նա արձագանքեց այսպես. «Որևիցե բան չի եղել»: