«Հիմա ստացվում է, որ ձեր աշակերտները գնացել են Սյունի՞ք». Նիկոլ Փաշինյանը՝ Արագածոտնի մարզպետին

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ԱԺ-ին ներկայացրեց 2014թ-ի բյուջեով մարզին հատկացրած գումարները և նշեց, թե ծրագրերից ոչ մեկում նվազում չի կատարվել։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ այս առնչությամբ հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ ծրագրերից ոչ մեկի գծով նվազում չի կատարվել, բայց դպրոցներում երեխաների թիվը կրճատվել է: Համեմատելով 2014թ.-ի բյուջեի ոչ ֆինասական ցուցանիշների տվյալները, ՀԱԿ պատգամավորն ասաց, թե պարզել է, որ 2012-2013թթ.-ի աշակերտների թվաքանակը Արագածոտնի մարզում 770-ով պակասել է, այն դեպքում, երբ դպրոցների ֆիանասավորումը աշակերտների թվով է իրականացվում։ Նա նաև ասաց, թե բարձրացել է գործազրկության ցուցանիշը մարզում։ «Խնդիրն այն է, որ ոչ միայն աշակերտների թիվն է կրճատվել, այլ նաև աշխատողների, որը նույն բյուջեի տվյալներով՝ 62 հազարից դարձել է 51 հազար։ Աշակերտները նվազում են, աշխատողների թիվը նվազում է, բայց նվազում է նաև գործազկությունը»,- շարունակեց Ն. Փաշինյանը: Ի պատասխան` Արագածոտնի մարզպետն ասաց, թե նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա, 2012թ.-ի համեմատ 2013թ.-ին աշակերտների թիվը կրճատվել է 420 -ով։ Ինչ վերաբերվում է գործազրկությանը, ապա մարզպետն ասաց, որ թեև կոկրետ թվեր հրապարակել չի կարող, բայց հավաստիացրեց, որ մարզում գործազրկության ցուցանիշը նվազել է: Սարգիս Սահակյանը նաև հավելեց, որ մարզի աշխատողների թիվը պակասում է, որովհետև մարդիկ սեզոնային աշխատանքի են մեկնում, աշակերտների թիվն էլ պայմանավորվում է նրանով, որ մի մասը ավագ դպրոցներ են գնում, մի մասն էլ այլ դպրոցներ։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե ամբողջ խնդիրը նրանում է, որ բոլոր մարզերում է աշակերտների թիվը պակասել։ Իր տեղից Սյունիքի մազպետը հակադարձեց. «Ո՞վ է ասում, մեր մարզում աշակերների թիվը ավելացել է»: Փաշինյանն էլ նայելով ձեռքի տակ եղած բյուջեի պաշտոնական տվյալներին, ապա Արագածոտնի մարզպետին ուղղելով իր խոսքը՝ ասաց. «Հիմա ստացվում է, որ ձեր աշակերտները գնացե՞լ են Սյունիք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031