Ի՞նչ աղբյուրից է Նունե Եսայանին վճարվել 54 միլիոն

2014 թվականի պետական բյուջեի նախագծի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հորդորեց չխուսափել ու պատասխանել, թե երգչուհի Նունե Եսայանի համերգի համար տրամադրված 54 միլիոն դրամը բյուջեո՞վ էր նախատեսված, արդյոք մշակույթի նախարարարության բյուջեի՞ց էր հատկացված: Ի պատասխան՝ Հասմիկ Պողոսյանն ասաց. «Տրամադրված է եղել պահուստային ֆոնդից կառավարության»:

Տեսանյութեր

Լրահոս