Իշխան Զաքարյանի փոխարեն հաշվետվություն ներկայացրեց ՎՊ աշխատակազմի ղեկավարը

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ի տարբերություն նախորդ տարիների, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անձամբ չի ներկայացել խորհրդարան, թեպետ նախապես հայտարարվել է, որ ընթացող ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ պետք է ներկայանար անձամբ ինքը։

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը Իշխան Զաքարյանի բացակայությունը պատճառաբանեց նրա վատառողջ լինելով՝ ասելով, որ նրա փոխարեն հաշվետվություն կներկայացնի ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը։ Վերջինս էլ հայտարարեց, թե համագործակցության արդունքում իրականացվել են կոնկրետ բարեփոխումներ, մասնավորապես՝ սոցիալական ոլորտում. «Նպաստների, թոշակների վճարման վիճակն անհամեմատ բարելավվել է»։

Արտավազդ Ներսիսյանի խոսքով, բարեփոխումներ են իրականացվել նաև գնումների ոլորտում, երբ ներդրվել են հսկիչ գնումների և էլեկտրոնային գնումների համակարգերը։ «Շինարարության ոլորտում Վերահսկիչ պալատը ներկայացրել է սկզբունքային առաջարկներ, որոնք կառավարության ուշադրության կենտրոնում են գտնվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ընդլայնվել են նաև ՎՊ-ի միջազգային համագործակցության շրջանակները, բարեփոխման ծրագրեր են իրականացվել կնքված համաձայանգրերի շրջանակներում: ՎՊ ներկայացուցիչը ևս նշեց, որ 2014թ. բյուջով հատկացված ավելացումները կապված են աշխատավարձի բարձրացմամբ և էներգետիկ ծառայության վճարներով պայմանավորված:

Տեսանյութեր

Լրահոս