«Պարոն Փաշինյան, ասացինք, չէ՞, որ ես նոր մարզպետ եմ». Արամայիս Գրիգորյան

Հանրապետության մարզերի ղեկավարները շարունակում են ներկայացնել 2014թ.-ի բյուջեով իրենց մարզերին հատկացրած գումարները: Մինչև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը կներկայացներ ԱԺ-ում 2014թ. բյուջեով իր մարզի եկամուտներն ու ծախսերը, նիստը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը զգուշացրեց, թե մարզպետին շատ հարցեր տալ պետք չէ, որովհետև վերջինս նորանշանակ է և շատ հարցերին չի տիրապետում։ Երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի իրավունք խնդրեց, Արամայիս Գրիգորյանը հիշեցրեց. «Պարոն Փաշինյան, ասացինք, չէ՞, որ ես նոր մարզպետ եմ»:

«Պարոն Գրիգորյան, հայտնի է, որ դուք գործարար եք»,- այսպես սկսկեց իր հարցը Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց. «Արարատի մարզում կա 39.3 տոկոս աղքատություն, այն մարզում, որը գտնվում է Արարատյան դաշտավայրում, որտեղ հողը բերրի է ու հնարավոր է հողից գյուղացին եկամուտ ստանա, սակայն այնտեղ ունենք աղքատության նման բարձր ցուցանիշ: Մինչդեռ այդ մարզում կան գործարարներ, որոնք իրենց մրգի, բանջարեղենի վաճառքից միլիոնավոր դոլարների եկամուտներ են ստանում, ուստի, ինչու՞ այդ նույն հողը մշակող գյուղացին չի կարողանում գոնե 10-15 հազար դոլարի եկամուտ ստանալ»: Արամայիս Գրիգորյանը նախ հայտարարեց, թե ինքն արդեն բիզնեսով չի զբաղվում, ապա պատասխանելով բուն հարցին՝ նշեոց, թե բարձրացված հարցը լուրջ խնդիր է։ Ըստ նորանշանակ մարզպետի՝ հողաբաշխման ժամանակ գյուղացիներից շատերը չեն կարողացել մեծ հողակտորներ ստանալ, ուստի նրանք, ովքեր մեծ հողակտորներ ունեն, մարզպետի հավաստմամբ, ավելի մեծ շահույթ են կարողանում ստանալ: «Իսկ որ մեծ շահույթ են ստանում, դա բնական է, որովհետև մեծ կտորներից շահույթն ավելին է»,-նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս