«Ինչ-որ «Օջախի ծուխ», «Ճաքած նուռ»… նման կարգի կազմակերպությունների գումարներ են տրվում». Նաիրա Զոհրաբյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ինչպես տեղեկացրել ենք, արագ արձագանքման ծառայության աշխատանքների իրականացման համար 2014թ.-ի բյուջեով ՄԻՊ-ին հատկացված գումարին խնդրում է ավելացնել ևս տասը մլն դրամ: Արձագանքելով ՄԻՊ խնդրանքին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախ համաձայնեց, որ բյուջեի հատկացումներում համաչափության կա, ապա նշեց. «Այո մենք հասկանում ենք, որ բյուջեից հնարավոր չէ բոլոր ցանկություններն ու կարիքները իրականացնել, բայց մենք հասկանում ենք, որ կա իսկապես ճիշտ և ադեկվատ խնդիր։ Բյուջեն երբ թերթում էի, պատահական ես մեկ անուն հիշեցի՝ ինչ-որ պարող, թե երգող տղաների կազմակերպությանը՝ 7 մլն դրամ, կամ ինչ-որ «Օջախի ծուխ», «Ճաքած նուռ» նման կարգի կազմակերպությունների գումարներ են տրվում։ Ես չգիտեմ, գուցե այդ պարող կամ երգող տղաները, որ առաջին անգամ եմ լսում, շատ լուրջ գործ են իրականացնում ՀՀ-ում, գուցե այդ 7 մլն դրամին էլ իրապես արժանի են, բայց ես խոստանում եմ՝ ԲՀԿ խմբակցությունը անպայմանորեն կներկայացնի առաջարկ արագ արձագանքման խմբին 10 մլն դրամ տրամադրելու հարցով»։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ինքը երաշխավորել չի կարող, որ իրենց առաջարկը կընդունվի, կառավարության կողմից դրական արձագանքի կարժանանա. «Եթե չլինի իրենց մշտական copy-paste պատասխանը, որ մերժում են, որովհետև շատ ավելի կարևորություններ կան, ինչի մասին ես նշեցի, բայց վստահ եղեք, որ մենք այդ առաջարկը կներկայացնենք»:

Տեսանյութեր

Լրահոս