Ցուցարարները փաստաթուղթը հանձնեցին ՍԴ աշխատակազմի ղեկավարին

Ինչպես տեղեկացրել էինք, «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները երթով հասել են Սահմանադրական դատարան, որպեսզի հանձնեն փաստաթուղթը՝ պարտադիր բաղադրիչը հանելու պահանջով։

Քիչ առաջ ակտիվիստներին մոտեցավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, որնին և հանձնեցին փաստաթուղթը։ Ի պատասխան մեր հարցին, թե երբ կլինի պատասխանը, Ա. Հակոբյանը նշեց, որ դիմումը ընդունելուց հետո դատարանը սահմանված կարգով կպատասխանի դրան։ Իսկ հնարավո՞ր է, որ ՍԴ-ն այս անգամ խախտի ձևավորված ավանդույթը խախտի և բավարարի ակտիվիստների պահանջը։ Ա. Հակոբյանը նշեց, որ  չի կարող պատասխանել այդ հարցին։ Նա կրկին շեշտեց, որ դիմումը դեռ չի ընդունվել, նոր է ընդունվում,  ուստի որևէ բան ասել այս  պահին հնարավոր չէ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031