Գալուստ Սահակյանը՝ քաղաքական ուժերի ՍԴ դիմելու քայլի մասին. Ուզում է 4 լինի, ուզում է 15՝ հաղթանակնելու է արդարադատությունը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «նորմալ» է վերաբերում խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի՝ կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը հակասահմանդրական ճանաչելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու քայլին: 168.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, թե չի կարող պատասխանել այն հարցին` արդյոք ՍԴ-ն կբավարարի՞ պահանջը, թե՞ ոչ, բայց նշեց. «Ընդհանրապես դատական պրոցեսներում այդպես է` միշտ մի կողմը նեղացած է դուրս գալիս, մյուս կողմը` բավարարված: Հիմա դուք մտածում եք` դատարանը արդարադատությունը պիտի թողնի՞, բավարարի միայն նրա համար, որ չորս խմբակցություն է դիմե՞լ… Ուզում է չորս լինի, ուզում է տասնհինգ՝ հաղթանակնելու է արդարադատությունը»:

Մեր հարցին, թե իշխանությունները չե՞ն միջամտի ՍԴ-ի որոշման հարցում, ինչպես պնդում են քաղաքացիները, ընդդիմադիր պատգամավորները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե բնականաբար, իրանք հենց սկզբից, կանխավ պետք է մեղավորներ փնտրեն, գտնեն. սա հայաստանյան վիճակ է: Դատարանը մեկ վճիռ է կայացնում ու միշտ մի կողմը դժգոհ է մնում»:

Տեսանյութեր

Լրահոս