 
                        Ցուցարարները Սահմանադրական դատարանի մոտ են. ոստիկանները շրջափակել են շենքը
 
                                    «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները երթով հասել են Սահմանադրական դատարան։ Այս պահին մասնակիցների համար ընթերցվում է այն հայտարարությունը, որը պետք է հանձնեն ՍԴ։ ՍԴ շենքը այս պահին շրջափակված է ոստիկաններով, և ցուցարարները չեն կարողանում մոտենալ դռներին։ Ցուցարարները սպասում էին, որպեսզի ՍԴ աշխատակազմից որևէ մեկը իջնի և վերցնի նամակը, սակայն ոչ ոք դուրս չեկավ։ ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների ներկայացուցիչներ և մի քանի ակտիվիստներ այժմ պատրաստվում են մտնել ՍԴ՝ հանձնելու փաստաթուղթը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        