Լյովա Խաչատրյան. Իմ տուն եկողը կամա թե ակամա հայտնվում է ավանակների միջավայրում (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ուրախ է, որ իր տանը ավանակների արձանիկներ, նկարներ կան: 168.am-ի հետ զրույցում Լյովա Խաչատրյանն ասաց. «Իմ տանը ավանակներ չկան, կան ավանակների արձաններ, արձանիկներ, խաղալիքներ` խոսող, պատասխանող, պարող… տարբեր տեսակի խաղալինքեր կան և իմ տուն եկողը կամա թե ակամա հայտնվում է դրանց միջավայրում, որովհետև պատերին ավանակների նկարներ են, չորս կողմը ավանակների արձանիկներ են, խաղալիքներ են, իսկ բակում ավանակի չափի մեծ արձան է կանգնեցրած և բոլորը, կամա թե ակամա, հայտնվում են դրանց միջավայրում»,- ասաց Լյովա Խաչատրյանը: Ըստ նրա` ավանակը աշխատասեր, ազնիվ կենդանի է, որը մեծ լումա ունի:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս