Ոստիկանները փակել էին Բաղրամյան փողոցը. մեկնարկել է ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների երթը

Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությանը երթը` Սահմանադրական դատարան: Մասնակիցները ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորների ուղեկցությամբ շարժվում են ՍԴ՝ հանձնելու փաստաթուղթը, որով պահանջում են հանել պարտադիր բաղադրիչը։ Երթը դեռ չմեկնարկած՝ ակցիայի մասնակիցները բախվեցին ոստիկանների հետ։ Վերջիններս  փակել էին Բաղրամյան փողոցը։ Կարճատև բանակցություններից հետո փողոցը բացվեց և երթի մասնակիցներն այժմ ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են ՍԴ։ Նրանց ուղեկցում են ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Ժառանգությունից՝ Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից՝ Վահագն Խաչատրյանը։ Մասնակիցները վանկարկում են՝ ոչ պարտադիրին և ոստիկաններին կոչ են անում չխոչընդոտել քաղաքացիների խաղաղ երթը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031