«Տեսնում եք` ժուռնալիստները վերարկուներով են, իսկ Դո՞ւք…». Տիգրան Սարգսյանը՝ Վաչե Գաբրիելյանին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր իշխող Հանրապետական կուսակցությունը չնախատեսված նիստ է գումարել կենտրոնական գրասենյակում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, խմբակցության պատգամավորներ: Չնայած ցուրտ եղանակին` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կոստյումով դուրս էր եկել փողոց` գրասենյակի առաջ, դիմավորելու վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետը դիմելով իրեն դիմավորող Վաչե Գաբրիելյանին` ասաց. «Էս ցրտին դուրս եք եկել…»:  : «Թարմանում ենք…»,- արձագանքեց Վ. Գաբրիելյանը: «Տեսնում եք` ժուռնալիստները վերարկուներով են, իսկ Դո՞ւք…»,- ավելացրեց Տիգրան Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս