«Մի հատ նենց վատ բան կա ասելու…». Բագրատյանը՝ մրցակցության վիճակի մասին
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանը երեք տարում ԱՊՀ և Մերձբալթյան երկների շարքում տնտեսական մրցակցության և գերիշխող դիրքի առումով առաջատար է։ Այս առնչությամբ ԱԺ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Շաբոյանին հուշեց, թե գոյություն ունի Գլոբալ զարգացման ինդեքս, որտեղ թվերը բոլորովին այլ պատկերն են ցույց տալիս։ «Իսկ դուք այստեղ ասում եք, թե թվերը լավն են»,-ասաց Բագրատյանը: Նա հիշեցրեց, որ 144 երկրի մեջ 2010-11թթ. Հայաստանը զբաղեցրել է 98-րդ, 2011-12թթ.` 92-րդ, 2012-13թթ.-ին` 91-րդ տեղը: «Միշտ և Վրասատանը, և Ադրբեջանը մեզանից առաջ են։ Մի քիչ վատացրել եք հետո մի քիչ լավացրել։ Ինչի՞ հիման վրա եք Դուք այստեղ նման բան ասում»,- նշեց Բագրատյանը, ավելացնելով, որ վերջին ցուցանիշներով էլ Հայաստանից առաջ են Ռուսաստանը, Ղազախստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։
Բագրատյանը նախազգուշացրեց, թե երեք ամսից Հայաստանը չեն էլ գտնելու 144 երկների հարյուրակում, ինչի համար մեծ դեր կխաղան «գազային պայամանագրերը» և կուտակային կեսաթոշակային պարտադիր բաղադրիչը: Հրանտ Բագրատյանը նաև հիշեցրեց, թե դեռևս երկու ամիս առաջ էր, որ Կառավարությունը մի լավ նյարդայնացել էր, երբ Համաշխարհային բանկը հայտարարել էր, թե տնտեսության 60-63 տոկոսը մոնոպոլիզացված է:
«Ինչպես ես եմ հասկանում, մենք ենք ու Ադրեբջանը, չնայած Ադրբեջանը գտնում է, որ իր տնտեսությունը պետք է մենաշնոհված լինի, դա իրենց գործն է, ինչպես կկառավարեն»,-ասաց նա՝ նշելով, որ այս կտրուկ հետընթացից հետո ԱԺ-ում այդ ամենը ազնվորեն չի ասվում:
ՀԱԿ պատգամավորը մեջբերեց նաև ԱՎԾ-ի այն տվյալները, համաձայն որի` վերջին տարում 3-4 հազար խանութ է փակվել։ «Դուք չեք էլ կարողանում հաշվել օրենսդրորեն սուպերմարկետներն ու հիպերմարկետները որտեղ պետք է բացվեն, որտեղ չէ… Որտեղ ասես բացում են։ Պետք է այնպես լինի, որպեսզի փոքր բիզնեսը չսպանեն։ Ստացվում է, Լենինի ասած, 1 քայլ առաջ՝ 2 քայլ հետ»,-նշեց նա:
«Օպտիմիստական բան կուզեի ասել, բայց մի հատ նենց վատ բան կա ասելու… Չէ, չեմ ասի»,-մտափոխվեց Բագրատյանը։ ԱԺ փոխխոսնակԷդուրարդ Շարմազանոն էլ նկատեց, թե օպտիմիստականն այն էր, որ Բագրատյանը երկու րեպե շուտ ավարտեց իր ելույթը: