Լևոն Զուրաբյան. Մենք արնախում հեղափոխականներ չենք և մեր նպատակն այն չէ, որ մենք արյուն թափենք, գլուխներ կտրենք
«Մենք արնախում հեղափոխականներ չենք, և մեր նպատակն այն չէ, որ մենք արյուն թափենք, գլուխներ կտրենք, մենք այդ ցակությունը չունենք»,- ՀԱԿ խմբակցության անունից այս մասին ԱԺ-ում ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից առաջարկված ժամանակավոր հանձնաժողով ստեղելու նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա հայտարարեց, թե իրենք ցանկություն ունեն միայն ճշմարտությունը հասկանալ: «Մեր ուզածն ընդհամենը ճշմարտությունը հասկանալն է: Նախ մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդը, այդ նույն գազի համար աշխարհում ամենաթանկ գինն է ստանում: Մարդիկ ուղղակի շոկի մեջ են: Անկեղծ ասած՝ ես էլ էի շոկի մեջ, երբ ստացա գազի իմ հաշիվը: Գազի և էլեկտրականության այդ հաշիվները ժողովրդին շատ ծանր վիակի մեջ են գցել: Բայց այդ շոկն ավելի է խորանում, երբ մարդկանց պարզ է դառնում, որ այս թանկությունը թելադրված է ոչ թե այլընտրանքի բացակայությամբ, շրջափակումով կամ նմանատիպ օբյեկտիվ պատճառերով, այլ՝ իշխանությունների ոչ կոմպետենտ, կոռուպցիոն բնույթով»,- նշեց նա:
ՀԱԿ պատգամավորը շեշտեց, որ ժամանակավոր հանձնաժողովից իրենք սպասում են մի քանի հարցերի պատասխան, որոնցից ամենակարևորը, ըստ Լ. Զուրաբյանի, պարզելն է, թե ինչպե՞ս է ձևավորվում գազի գնագոյացումը Հայաստանի սահմանից մինչև սպառող:
«Բայց կան հարցեր, որոնց պատասխանը մենք արդեն ունենք և ժամանակավոր հանձնաժողովն այսօր միակ գործիքը կարող է լինել կառավարությանը պատասխանատվության կանչելու համար: Կառավարությունը Սահմանադրության և օրենքների բազմաթիվ աղաղակող խախտումներ է կատարել և եթե նրանք ունեն իրենց գործոությունների որևէ բացատրություն, ապա թող ներկայանան հանձնաժողով, պատասխան տան հանրությանը, և եթե դա հնարավոր է՝ ապացուցեն իրենց իրավացիությունը»,- ընդգծեց Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, որ կան խախտումներ, որոնց պատասխանները չստանալու դեպքում դրանք կարող են դառնալ կառավարությանն անվստահություն հայտնելու իրավական հիմք:
Դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ Լևոն Զուրաբյանն ասաց. «Կատարված են աղաղակող հանցագործություններ, գանձագողություն, թալան և հարցը շատ պարզ է՝ եթե կառավարությունը և իշխող մեծամասնությունը պատրաստ են շիտակ խոսակցությանը մեր ժողովրդի հետ, եթե նրանք ունեն բոլոր հարցերի պատասխանները կամ պատրաստ են ապօրինությունների համար պատասխանատվության կանչել կառավարությանը, ուրեմն դուք կարող եք հեշտությամբ համաձայնել ժամականավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին և մենք բոլորվս միասին ժողովրդին ցույց կտանք, որ պատրաստ ենք բաց և հրապարակայնորեն քննարկել այս խնդիրները»: