
Խորհրդակցություն Հովիկ Աբրահամյանի մոտ. ՀՀԿ-ական պատգամավորները չեն բացում փակագծերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները այսօր խորհրդակցություն են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նիստի ընդմիջմանը ՀՀԿ-ական պատգամավորները շտապում էին Աբրահամյանի մոտ՝ ճանապարհին անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ քննարկում է սպասվում: Մոտ քսան րոպե տևած խորհրդակցությունից հետո 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե խորհրդակցությունը աշխատանքային էր: Նա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ի՞նչ հարց է քննարկվել խորհրդակցության ժամանակ՝ պատճառաբանելով. «Դա այդպես հրապարակման խնդիր կամ հետաքրքրություն չունի: Պարզապես աշխատանքային քննարկում էր, կարող էր ինձ մոտ լինել, կուսակցությունում կամ մի ուրիշ տեղ: Այդպես որոշակի հանրությանը հետաքրքրող հարցեր չկան: Ներաշխատանքային գործունեության մասին էր»: