Արտակ Շաբոյանն ԱԺ-ին ներկայացրեց ՏՄՊՊՀ 2013թ. գործունեությունը

Քիչ առաջ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն Ազգային ժողովին ներկայացրեց 2013թ. գործունեությունը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով Ա. Շաբոյանին, նշեց՝ թե տնտեսական մրցակցության, թե հակամենաշնորհային, գերիշխող դիրքի առումով Հայաստանը շուրջ 15 կետով առաջ է անցել, ապա հետաքրքրվեց, թե քանի՞ տարվա ընթացքում է նման իրավիճակ արձանագրվել: ԱԺ փոխնախագահը նաև նշեց, թե Հայաստանը ԱՊՀ և Մերձբալթյան երկրների շարքում այս պահին առաջատարն է, ինչը, նրա խոսքով, կարևոր է. «Ըստ իս, քանի որ յուրաքանչյուր տնտեսության զարգացման համար կարևորագույն գործոններից մեկը ազատ մրցակցության ապահովումն է, ինչպե՞ս եք պատկերացնում ապագայում ևս նմանատիպ գործունեության ապահովումը, որպեսզի ոչ միայն կարողանաք պահպանել, այլև՝ լուծեք այն խնդիրները, որոնք իրոք կան մեր տնտեսության մեջ»,- հարցրեց Շարմազանովը:

ՏՄՊՊՀ նախագահն ի պատասխան ասաց, թե Համաշխարհային տնտեսական ֆորումի և Դավոսի տնտեսական ֆորումի ցուցանիշներով Հայաստանը միշտ ետին դիրքերում է եղել: Նա նշեց, թե առաջընթացն ապահովել է երեք տարիների ընթացքում՝ նշելով. «Իրականում այս փոփոխությունը մեծ չափ է կազմում, սակայն քանի որ նախորդ տարիներին մշտապես հետ ենք եղել, մեծ առաջընթացի պարագայում էլ դեռևս ցածր դիրքերում ենք գտնվել: Հիմա բացարձակ դիրքերով, ոչ թե փոփոխություններով առաջընթաց ենք ապահովել: Որոշ Արևելյան երկրների ու Մերձբալթյան երկրների հետ համեմատած նույնիսկ առաջատար ենք»,-ասաց Շաբոյանը: Նա խոստացավ, որ ամեն ինչ անելու են, որպեսզի հետագայում էլ պահպանեն այս ցուցանիշներն ու գերազանցեն դրանք: Է. Շարմազանովն էլ հորդորեց ԱԺ-ի հետ շարունակել ակտիվ համագործակցությունը, ինչին Ա. Շաբոյանն արձագանքեց՝ «սիրով»:

Տեսանյութեր

Լրահոս