Արամ Մանուկյանը՝ Գագիկ Մինասյանին. Սլաքը մի՛ շեղեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով՝ գազի գնագոյացման, գազի գնի թանկացման  համար Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը պետք է տեղյակ պահեր ԱԺ-ին: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հակադարձեց՝ ասելով. «Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը իրավասու չէ պատասխանել այն հարցերին, որը դուք բարձրացնում եք: Մասնավորապես, թե ինչու մենք միջազգային կառույցներին տեղյակ չենք պահել գազի գնի պարտքի մասին՝ ամենևին Ռոբերտ Նազարյանի գործը չէր, դա մեր վերահսկողության հարցն է և Կառավարության պարտականությունը: Ես բարձրացնում եմ հարցերը, որը կապված է մեր վերահսկողության և Կառավարության պարտավորությունների հետ: Սլաքը մի շեղեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա»:

Արամ Մանուկյանը նաև հավելեց, թե դա ԱԺ իրավունք է և իրենք պետք է օգտվեն այդ իրավունքից: Ըստ նրա՝ քաղաքացուն ամենևին էլ պետք չէ իմանալ, թե ի՞նչ պայմանագիր է նա կնքել Ռուսաստանի հետ և ի՞նչ գնով. «Քաղաքացուն հետաքրքիր է, թե դու ինչու ես իրեն գազը վաճառում 400 դոլարով, ընդ որում՝ երբ այդ գազը, որը մենք գնում ենք, 7000 կիլոկալորիայի ջերմատվություն ունի: Մինչդեռ Եվրոպան 817 հազար կիլոկալորիա ջերմատվությամբ է գազի ստանում»:

Նա անդրադարձավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի երեկվա հայտարարությանը՝ նշելով, «Ասեմ՝ ուրիշ գազ տվող, այո, կար՝ Իրանը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս