Քրեական վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը: Վերաքննիչը քիչ առաջ հրապարակած վճռով մերժեց գործով վեց ամբաստանյալների, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչների բողոքը:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:
«Պաշտպանական կողմը, ուշադրություն դարձնելով այդ հանգամանքի վրա, միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին՝ իմ մասնակցությամբ հետազոտելու «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Խնդիր էր նաև տեղադրված գազի բալոնը և կողային դիտարկման հայելիները: Նախաքննական մարմինը մերժել է միջնորդությունը՝ հայտնելով, որ երկու անգամ մանրակրկիտ զննել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենան և հայտնաբերվածն արդեն իսկ արձանագրվել է: Պաշտպանական կողմը ստացել է այդ որոշումը, որից հետո տևական ժամանակ՝ 1.5 ամիս անց կատարվում է կրկնակի զննություն՝ երրորդ անգամ: Երրորդ զննության ժամանակ հայտնաբերում են ավտոմեքենայի կողային հայելիներից մեկը:
Դատարանում հրապարակվեց նաև վթարի օրը Վ. Պետրոսյանի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, որից հետո Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ դրանցով ապացուցվում է, որ ընթացքի ժամանակ Վարդան Պետրոսյանն օգտվել է հեռախոսակապից: «Վթարի պահին, վթարից առաջ ես հեռախոսով չեմ խոսել»,- հայտարարեց Վ. Պետրոսյանը:
Ըստ փորձագետի եզրակացության՝ Էդուարդ Հակոբյանի մահը վրա է հասել գլխուղեղի կեսակական կարևորագույն ֆունկցիաները սուր խանգարումից: Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակման արդյունքում պարզ դարձավ, որ վնասված են երեխաների ներքին օրգանները, արյունազեղումներ կան գլխուղեղում, ուղեղիկում, վնասվածքները տեղակայված են գոտկատեից դեպի վեր հատվածում, ուստի և գազի սեղմման արդյունքում նման վնասվածքներ չէին կարող պատճառվել:
«Գազի բալոնը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում մահվան հետ: Դա լավ գիտի ցանկացած իրավաբան: Գազի բալոնը մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ կլինի միայն մեկ դեպքում՝ եթե բախման հետևանքով գազի բալոնը տրաքեր, ու դրա արդյունքում երեխաները մահանային: Այս ամենի սկիզբը բալոնը չէ: Այս ամենի սկիզբն այն է, որ Վարդան Պետրոսյանն ընթացքի ուղղությունը շեղում է երթևեկությունից, մտնում հողածածկ գոտի: Խախտումն այդ պահից է սկսվում: Բալոնն ի՞նչ կապ ունի»,- ասում է Ռուբեն Բալոյանը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մատուցողուհու Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանն ասաց, որ թույլ են տրվել խախտումներ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, դատական նիստը հետաձգվել է, քանի որ Արտակ Բուդաղյանին վիրահատել են և նա ստացիոնար բուժման մեջ է:
Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր:
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՕԵԿ պատգամավորների կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:
Ինչպես հայտնի է՝ հունիսի 6-ին Քանաքեռ-Զեյթունում հնչած կրակոցների գործով ձերբակալվել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին: Վերջինս, սակայն, երկու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել: Դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Մեղադրողն ասաց, որ դատաքննության ընթացքում կինը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ասել է, որ ոչ թե ինքը, այլ անչափահաս որդին է համացանցում կայքէջ ստեղծել և այնտեղ տեղադրել ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը: Ըստ մեղադրողի՝ կինն այդ կերպ փորձ է արել խուսափել պատասխանատվությունից և պատժից, սակայն կնոջն առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված և հետազոտված ապացույցներով:
Ես գիտեմ, որ տարածքից առգրավվել են ինչ-որ սարքեր (դրա մասին նշվեց նաև լրատվական միջոցներում), ուղարկվել են փորձաքննության: Թե ինչ կա և ինչ չկա դրանում, մենք դեռևս չգիտենք: Այսինքն՝ մեզ չի ծանոթացվել: Կարծում եմ՝ նախաքննական մարմինն էլ դեռևս չի ստացել, հակառակ դեպքում՝ կծանոթացներ:
«Չնայած Լիա Միսակյանին բուժօհգնություն ցուցաբերման ընթացքում տեղ գտած վերը նշված թերություններին ուբացթողումներին՝ հարկ ենք համարում նշել, որ արյան հետազոտությունների նման արդյունքների, լեյկոպենիայի, ագրանուլոցիտոզի ու իմունիտետի խիստ ընկճվածության պայմաններում ախտաբանական փոփոխությունների, սեպտիկ բարդությունների զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ նշված թերությունների ու բացթողումների ու Լիա Միսակյանի մահվան միջև անմիջական պատճառական կապ հաստատել հնարավոր չէ»,- նշել էին փորձագետները:
Իջևանի զորամասում մահացած զինծառայող Ներսես Կարապետյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձին: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով 314-րդ հոդվածների 1-ին մասով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպել, պաշտոնեական կեղծիք, պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնել):
Աֆրիկյանների տան մոտից այսօր բերման ենթարկված Սոնա Ասատրյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ նրա վերաբերյալ ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:
Փորձագետն ասաց, որ եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լիա Միսակյանի առողջական վիճակը, կատարվեին ճիշտ հետազոտություններ, ճիշտ ախտորոշում, նշանակվեր համապատասխան բուժում, ապա «չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխել հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը, սակայն և հարկ է նշել, որ անգամ այսպիսիք կատարելու պարագայում էլ միանշանակ ասել՝ արդյոք բուժումը հաստատապես կլիներ էֆեկտիվ, հնարավոր չէ»:
Է. Ազմանյանի հայրը՝ Քյարամ Ազմանյանն էլ հայտնեց, որ կնոջ վիճակը դատարանում վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: «Ես իրենց խոսք եմ տալիս, ինձ այստեղ սպանելու եմ: Ես այստեղ ինձ դանակով խփելու եմ: Դատավորը պիտի պատասխան տա»,- ասաց երիտասարդի հայրը՝ նշելով, որ ինը դատարանից խնդրել է չոտնահարել իր ազգի սովորույթը. «Ինքը կուզեր ընտանիք կազմել, ինչո՞ւ չեն թողնում ինքն ընտանիք կազմի: Աղջիկը ուզում է, հերը ուզում է, բոլորը ուզում են: Ինչո՞ւ է այդ կերպ արվում»:
Այս պահին լարված իրավիճակ է Վերաքննիչ քրեական գործերով դատարանի դիմաց, որտեղ իրենց բողոքն են արտահայտում 4 տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ եզգի Էդիկ Ազմանյանի հարազատները: Նրանց խոսքով՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Էդիկ Ազմանյանին, ինչպես նաև Գոռ Գալստյանին, ով տաքսու վարորդ է եղել, մեղավոր է ճանաչել աղջկա առևանգման մեջ՝ նրանց դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալի պաշտպանը դատական նիստի ընթացքում միջնորդեց հետաձգել նիստը, մինչև փորձաքննության եզրակացության պատրաստ լինելը՝ նշելով, որ Արթուր Անդրեասյանն իրեն լավ չի զգում: Դատավորն արձագանքեց փաստաբանին. «Որ փորձաքննության եզրակացությունը ստացվեց, լա՞վ է զգալու իրեն»:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստից առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ հնչած կրակողների գործով ձերբակալված է Հայկ Կյուրեղյանը:
Հունիսի 5-ին 168.am-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից խնդրել էր հայտնել՝ արդյոք մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների դեպքը տեսանկարահանվե՞լ է, թ՞ե ոչ, արդյոք քրեական գործում, բացի Գոռ Առաքելյանից, կա՞ն այլ մեղադրյալներ (Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ օրը տեղեկություններ չկային):
«Վթարի ժամանակ գազի բալոնը առաջ է եկել և այդ երեխաները մնացել են նստարանների և այդ գազի բալոնի արանքում: Նորից եմ ասում՝ եթե գազի բալոնը տեղադրված չլիներ այդ ավտոմեքենայի վրա, մահ վրա չէր հասնի, որովհետև հարվածից հետո այդ ավտոմեքենան կշպրտվեր առաջ, և սեղմելու արդյունքում չէին մահանա: Դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ հաստատված է, որ երեխաների մահը վրա է հասել սեղմելու ժամանակ՝ իրենց ողնաշարի կոտրվելու արդյունքում»,- հավելեց փաստաբանը:
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր տուժողներից ներկայացել էր միայն Արթուր Հակոբյանը: Վերջինս դատական նիստի ավարտից հետո դատարանի դահլիճից դուրս գալու ընթացքում ասաց. «Մի քիչ քեզ հավաք պահի, թե չէ գիտես դու՝ ինչ ա լինելու: Սրա վերջը սաղդ էլ գիտեք, թե ինչ է լինելու: Ձեզ հավաք պահեք: Չմոռանաք, որ երկու հատ 16 տարեկան էրեխու գլուխ եք կերել: Իսկ ով որ մոռանում ա, թող իրա ընտանիքին լինի»:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» մակինիշի ավտոմեքենայում գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի եղել: Նրա խոսքով՝ երկու երիտասարդ տղաների մահվան պատճառը նաև գազի բալոնն է եղել. «Եթե գազի բալոնը չլիներ, տղաները չէին մահանա»:
Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, թե պատճառաբանություններն անհիմն են, Վարդան Պետրոսյանը «150 անգամ կարող էր ցուցմունք տալ»: Վթարի՝ բանուկ մասում լինելու մասին հայտարարությունը զայրացրեց գործով տուժող Արթուր Հակոբյանին: «Երկու հոգու գլուխ է կերել, ո՞ւմ ես պաշտպանում»,- ասաց տուժողը:
2014 թ. մայիսի 6-ին Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի, երաժիշտը Պավել Ալմազովի դին։ 168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ արդյոք նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ն մեղադրյալներ:
Քննչական կոմիտեի գաղափարն ինքնին անվերապահորեն ընդունելի է, իսկ դրա անհրաժեշտությունը կոնկրետ անձի հետ փոխկապակցելն այնքան էլ շնորհակալ գործ չէ: Գուցե պարոն Աղվան Հովսեփյանը դիտարկվում է` որպես արժանի թեկնածու, ով ունակ կլինի ստանձնել նորաստեղծ կառույցի կայացման ու հունի մեջ դնելու բարդ ու պատասխանատու գործը, սա արդեն այլ խնդիր է, ինչն անձամբ իմ ու շատերի կողմից ողջունելի կլինի: Բնական է, որ այդ նորաստեղծ համակարգում հարկավոր է հավասարակշռված ու արհեստավարժ մարդ, ինչից կշահի բուն նախաձեռնությունը:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը: Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Այսօր դատարանում ցուցմունք տվեցին գործով տուժողները:
Մասնավորապես, պաշտպանյալիս՝ Տիգրան Պետրոսյանին, վերագրում են, իբր նա հարվածել և քաշքշել է ոստիկան Արա Մարտիրոսյանին, սակայն տեսագրության մեջ հստակ երևում է, որ Տիգրան Պետրոսյանը միայն հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին: Հարվածել կամ քաշքշել չի եղել, իսկ հրելը պայմանավորված է եղել բացառապես այն հանգամանքով, որ մինչ այդ ոստիկաններն ուժի կիրառմամբ Շանթ Հարությունյանին գցել էին գետնին, և կար իրական վտանգ, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ ուժ է կիրառվելու, հարվածներ են հասցնելու, այսինքն՝ Շանթ Հարությունյանին ֆիզիկական ուժի գործադրումից սոսկ պաշտպանելու համար: