Նախաքննության ընթացքում քննչական գործողություններից մեկի ժամանակ ամբաստանյալն ընդունել էր իր մեղքը՝ նշելով, որ աղջկա կոկորդը դանակով կտրելուց հետո ինքը խոհանոցում լվացվել է, ձեռքերը չորացրել խոհանոցում առկա սրբիչով, մեկ այլ սրբիչով սրբել դռան վրա առկա հետքերը, ապա հրկիզել տան մահճակալները:
Ըստ գործի նյութերի՝ իրար երկար նայելու, վազանց կատարել չթույլատրելու պատճառով գործով տուժողը հայհոյել է ավտոմեքենայի վարորդին, որի մասին իմացել են վարորդի ընկերները և որոշել գտնել տուժողին, մի քանի ապտակ հասցրել տուժողին՝ հնչեցրած հայհոյանքների պատճառով: Տուժողը դատարանում հայտնեց, որ կրակոցներից ինքը վիրավորվել է, ընկել գազոնի վրա, այդ ժամանակ իրեն է մոտեցել մի անձնավորություն և առաջարկել հիվանդանոց տանել:
Այսօր Իջևանի զորամասերից մեկում զինվոր է մահացել: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում:
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում յուրացման փաստով հարուցված քրեական գործում մեղադրյալներ չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել: Ինչպես 168.am-ին փոխանցեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, Դ. Խաչատրյանն արդարություն է պահանջում: Փաստաբանի խոսքով՝ երբ դատախազը ասել է, թե ինչով է հաստատվել Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ նա «գրեթե բառացի, տառացի» միակողմանիորեն շարադրել է նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները, որոնք քննիչը ներառել էր իր մեղադրական եզրակացության մեջ:
«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղում հայտնված թրթուրները «կերել են» գյուղացիների այգիներում տնկած շիթիլների մեծ մասը. «Չեք պատկերացնում՝ ինչ անտանելի վիճակ է»: «Առավոտյան արդեն թաղամասերի բնակիչներից իրենց երեխաներին դրել էին մեքենաների մեջ, եկել էին գյուղապետարանի բակում կանգնել: Ասում եմ՝ այս ի՞նչ եք անում: Ասում են՝ բա ի՞նչ անեմ, երեխաներին ո՞ւր թողնեմ բակում: Այդպես վատ վիճակ է»,- պատմեց Մարատ Բաղդասարյանը՝ նշելով, որ գյուղից մի քանի բնակիչներ երեխաներին դուրս են բերել իրեն տներից: «Երեխեքին տնից հանում են, ի՞նչ անեն: Ոնց լինում է՝ մի արանք գտնում են, մտնում են ներս: Դրանք հով են սիրում, հենց արևը տալիս է, դրանք փախնում են, պախկվում են»,- շարունակեց նա:
ՓԱստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, հնարավոր է` որոշ ժամանակ գիշերօթիկի երեխաները շարունակեն պնդել, որ ծեծ չի եղել, քանի որ, ըստ փաստաբանի և հասարակական կազմակերպությունների, երեխաները «գործիք են դարձել Սոցապ նախարարության աշխատակիցների ձեռքին»:
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում «Տոնուս» ընկերության գործունեության արդյունքում տուժած բնակիչները: Վերջիններիս հաջողվեց խոսել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Նա բնակիչների հետ զրույցում ասաց, որ խնդրին ծանոթ է մամուլի հրապարակումներից և որպես իրավաբան չի կարող մամուլից լսած ինֆորմացիային պատասխանել. «Իսկ այս ձևով խոսել փողոցում մի քիչ ճիշտ և գրագետ չէ: Եթե մոտավորապես մի 10 օր սպասեք, ես ժամ կնշանակեմ, եկեք նախարարություն՝ խոսենք»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բանդայի գործով նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրությամբ հայտնել են, որ քրեական գործով երկու մեղադրողները չեն կարող մասնակցել նշանակված դատական նիստին:
2008թ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանը, համաձայն 2012թ. իր հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 185,790 դոլար և 3 մլն դրամ: Պարզվում է՝ տարեվերջին Ա. Մկրտումյանի՝ դոլարով ունեցած միջոցները չեն փոխվել, իսկ դրամով միջոցներն ավելացել են 2 մլն դրամով՝ հասնելով 5 մլն դրամի:
Հենրիկ Զաքարյանը պատմեց, որ թոռը՝ Հենրիկ Հարոյանը, հիվանդություններ է ունեցել, և ինքը դիմել է Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի վերջինս «ուշադիր լինի», ինքն իմացել է, թե իր թոռանը պետք է հիվանդանոց տեղափոխեն: Երբ դատավոր Լևոն Ավետիսյանը խնդրեց վերջինիս շարունակել, վկա Հենրիկ Զաքարյանը նշեց, որ մնացածը չի հիշում և ասաց, որ իրեն հարցեր տան, որոնց ինքը կպատասխանի:
Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ «ամոթ»:
Արա Զաքարյանն ասաց, որ այս գործով ապրիլի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ցուցմունք է տվել վկա Հենրիկ Հարոյանը, ով դատարանում հայտարարել է, որ չգիտի՝ ինչու է հրավիրվել դատարան, չի հիշում՝ նախաքննության ընթացքում ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ: Պաշտպանի խոսքով՝ դրանից հետո մեղադրողը միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ պատճառաբանելով, որ հրապարակումից նա կարող է հիշել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մեղադրյալ Արտակ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի բողոքի քննությունը: Պաշտպանը դատարան է բողոքարկել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խոշոր չափերով յուրացման և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Դատարանում ամբաստանյալն ասաց, որ տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատապարտված չի եղել, մինչև ձերբակալվելն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:
«Մենք դիմել ենք անկախ մասնագետների՝ բժիշկների, որպեսզի ասեն՝ արդյոք թոքերի և սրտի խնդիր ունեցող անձին կարելի՞ է տեղափոխել փակ տարածք, թե՞ ոչ, թե՞ ինքն այնուամենայնիվ ռեաբիլիտացիոն բուժման կարիք ուներ: Դեռևս ոչ աշխատանքային օրեր են: Աշխատանքային օրերը սկսելուց հետո մենք կստանանք պատասխանը: Գիտեմ նաև, որ իր կինն է դիմել Կարմիր խաչին, որպեսզի հասկանանք՝ արդյոք իր առողջությանը վնաս չէ՞ փակ ռեժիմում, փակ գոտիում գտնվելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ (մոտ 55 տարեկան) սպառնում էր 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը, սակայն նրանց հաջողվել էր դուրս բերել տարածքից և կանխել այն: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:
«Հայկական ժամանակն» իր այսօրվա համարում գրել էր, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը հայտնել է, որ իր որդին արդեն մի քանի օր է՝ մեխել է ոտքերը:
Համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը 168.am-ին փոխանցեց, որ դեպքը կանխվել է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ տղամարդը երեխային գրկել, նստել էր քարի մոտ, սակայն նրանց հաջողվել է դուրս բերել տարածքից:
Արաբկիր բժշկական կնետրոնում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց կենտրոնի բուժքույր Արմինե Կարապետյանը: Նա նշեց, որ աշխատում է բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքում՝ որպես հերթապահ բուժքույր (հենց այս բաժանմունքում է հոպիտալացված եղել Լիա Միսակյանը):
168.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 343-րդ հոդվածով՝ դատարանի նկատմամբ անհարգաից վերաբերմունքը: Մեր հարցին՝ արդյոք քրեական գործում կա՞ն կասկածյալներ և մեղադրյալներ, ոստիկանությունից պատասխանեց, որ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այստեղ խոսքը հետադարձ ուժի մասին չէ: Այստեղ սահմանադրական նորմ է, որը կիրառվում է անմիջականորեն: Վե՛րջ: Այստեղ չի կարող խոսք լինել հետադարձ ուժի մասին:
Երևանի բնակիչ Արմենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքներց մեկի բնակարանում, ապօրինաբար մորը դիտավորությամբ զրկել է կյանքից: Ըստ մեղադրանքի՝ տղամարդն ապրել է մոր հետ, պարբերաբար գործածել ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Վարդան Պետրոսյանն այսօր ժամը 13:00-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայամանավորված Վ. Պետրոսյանի տեղափոխումը, Գոռ Ղլեչյանը պատախանեց, որ՝ ըստ բժիշկների եզրակացության՝ Վ. Պետրոսյանն այլևս ենթակա է ստացիոնար բուժման:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարանում Արգիշտի Կիվիրյանի գործով հարցաքննվեց ոստիկան Վարազդատ Ալեքսանյանը:
Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք հունվարի 1-ին լաբորատորիայից ներքին հեռախոսով զանգ եղե՞լ է բաժանմունք, ինչին ի պատասխան վկան ասաց, որ ինքը չի պատասխանել լաբորատորիայից ստացված զանգին: Դատախազ Դավիթ Կարապետյանը նշեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ լաբորատորիայի բժիշկը իր ցուցմունքում հայտնել է, որ ներքին հեռախոսով զանգահարել են բոքսային բաժանմունք և հայտնել, որ երեխայի արյան մեջ էական շեղումներ կան:
Փաստաբանը ներկայացրեց նաև տեսանյութ և դրա սղագրությունը, որտեղ Էմմա Հակոբյանի ընկերուհին, նրա խոսքով, հայտնել է, որ Է. Հակոբյանը նստած է եղել այդ վայրում, դեմքով դեպի երեխաները, այդ պատճառով նա շատ չի վնասվել:
Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ միջադեպին մասնակցել է միայն Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը գտել է, որ վերջինս համաներմամբ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «անպայման» բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը մերժել էր Հ. Ալումյանի բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով կասեցվել էր փաստաբանի բողոքների քննությունը մինչև քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին: