Արարատի զորամասում մահացած զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Երեկ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել:

Լրագրողների հարցին ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ Գրիշա Մուրադի Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: 

Տեսանյութեր

Լրահոս