
Վերաքննիչն անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը

Քրեական վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը: Վերաքննիչը քիչ առաջ հրապարակած վճռով մերժեց գործով վեց ամբաստանյալների, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչների բողոքը:
Հիշեցնքնք, որ Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաի դատավոր Դավիթ Հարությունյանը գործով վեց մեղադրյալնրին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
Ամբաստանյալները մեղադրվում էին մի խումբ անձանց կղմից առողջությանը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառլու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի՝ Վահե Ավետյանի մահը (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր), մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծարության վնաս պատճառելու և (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր) և ծեծի մեջ ( ՀՀ քրեական օրենսգրքի118-րդ հոդված):
Դատարանի որոշումի հրապարակումից հետո, երբ լրագրողները դուրս եկան դատական նիստերի դահլիճից, ամբաստանյալների հարազատների մի մասը սկսեցին բղավել և վատացավ նրանց ինքնազգացողությունը: Այժմ լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դատական նիստերի դահլիճ: