Ինչ ընթացք է ստացել «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ հայտնաբերված ռուս երաժշտի քրեական գործը

2014 թ. մայիսի 6-ին Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի, երաժիշտը Պավել Ալմազովի դին։ 168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ արդյոք նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ն մեղադրյալներ: Ի պատասխան, ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են. «Դեպքի առթիվ նույն ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան։
Գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են բազմաթիվ անձինք, ինչպես նաև նշանակվել են փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30