Ինչ կարգավիճակ ունի դատարանի դիմաց հնչած կրակոցների գործով ձերբակալված Հայկ Կյուրեղյանը

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստից առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ հնչած կրակողների գործով ձերբակալված է Հայկ Կյուրեղյանը: 168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարգավիճակ ունի Հայկ Կյուրեղյանը, արդյոք նրան մեղադրանք առաջադրե՞լ են: Ի պատասպան մեր հարցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին՝ նախաքննություն է իրականցվում, Հայկ Կյուրեղյանը ձերբակալված է:

Նշենք, որ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ վիրավոր ոստիկաններ կան, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ատրճանակն առգրավվել է, փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս