«Այո, այսօր ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում կրկին փորձել է դիվերսիա իրականացնել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ փորձը, սակայն, խափանվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ինքնիրավչության մեջ մեղադրվող երկու զինծառայողների գործով դատական նիստը: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ Դատախազության օրվա հետ կապված դատարան չէր ներկայացել գործով մեղադրողը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպանների բողոքը. նրանք բողոքարկել էին Ն. Մելքոնյանին կալանավորելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ն. Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` ավելացնելով, որ իրենք ներկայացրել են նաև գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն, ինչը նույնպես մերժվել է:
Անդրադառնալով մեղադրողի կողմից միջնորդված 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման միջնորդությանը՝ Արա Զաքարյանն ասաց, որ օբյեկտիվ անձը չէր կարող նման խիստ պատիժ միջնորդել: Ա. Զաքարյանն ասաց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Վ. Ավետիսյանին պետք է մեղավոր ճանաչել, ապա նրա նկատմամբ նշանակի մեղմ պատիժ, որը չգերազանցի 5 տարին և համաներմամբ ազատի պատժի կրումից:
Մեղադրողը միջնորդեց Վ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել երկու հոդվածներով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նար հօգուտ պետության նրանից գանձել 2000 դոլար:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վոլոդյա Ավետիսյանի գործով դատաքննությունը: Դատարանն արդեն անցել էր դատական վիճաբանությունների փուլին և այսօր դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանգես գար գործով մեղադրողը, սակայն հենց նրա միջնորդությամբ այսօր վերսկսվեց դատաքննությունը. մեղադրողը միջնորդեց վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ պետք է հրապարակվեն քրեական գործի որոշ փաստաթղթեր, ինչպես նաև պետք է լսեն ամբաստանյալին:
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող պտուղների հայտնաբերման առիթով հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դսատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը այսօր մերժեց Արտակ Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի բողոքը ՀՔԾ քննիչի որոշման դեմ: Թե Արտակ Ղուկասյանը, թե՛ նրա հարազատները պնդել են, որ Ա. Ղուկասյանին առևանգել են, սակայն Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
«Եթե ԱԱԾ-ում իսկապես կան հատուկենտ հայրենասերներ, ինչին անկեղծորեն կասկածում եմ, ապա նրանց կոչ եմ անում չվախենալ ռուսական ԿԳԲ-ից ու Պուտինից և վճռական պայքար սկսել հայրենիքին դավաճանող Հայաստանի չեկիստների դեմ, միաժամանակ ԱԱԾ-ի բոլոր դավաճաններին էլ զգուշացնում եմ՝ ռուսական ԿԳԲ-ն ձեզ չի կարողանալու փրկել խստագույն պատժից, ինչպես որ՝ չկարողացավ փրկել ռուսական սովետական կայսրությունը կործանումից: Ու լավ իմացեք, լինեք պրեզիդենտ թե վարչապետ, նախարար թե ԿԳԲ-ի գեներալ, այնպիսի պատիժ եք կրելու, որ Գուանտանամոյի բանտն էլ իրանց դրախտ է թվալու»:
Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
Ամբաստանյալ Արմեն Հովյաննիսյանն առաջարկեց չկարդալ իրեն առաջադրված մեղադրանքը՝ ժամանակ չկորցնելու համար՝ ասելով. «Մեղավոր չեմ ճանաչում, խուլիգանություն չեմ կատարել»: Մեղադրողը, այնուամենայնիվ, հրապարակեց նաև նրան առաջադրված մեղադրանքը, որից հետո ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ինքն օգտվել է իր սահամադրական իրավունքից՝ արտահայտելով իր դիրքորոշումը Հայաստանում տիրող «բեսպրեդելի» դեմ: Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ ինքը յոթ ամիս է՝ կալանքի տակ չէ, այլ «իշխանական գերության մեջ». «Սահմանում թուրքերն են մեզ գերեվարում, ստեղ՝ դուք»:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ոստիկաններից մեկը չի ներկայանում, երբ ինքը խնդրում է դա, սակայն դրա իրավունքը ոստիկանը չունի: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այդ ոստիկանը ամեն անգամ սպառնում է իր վրա ևս մեկ «հոդված ավելացնել»: Ըստ Շանթ Հարությունյանի՝ այդ ոստիկանը դա հայտարարում է իր աշխատողների մոտ, և նա ԿԳԲ-ի գործակալ է:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նստել էր հոր գիրկը, ինչի կապակցությամբ ոստիկանները զգուշացրին Շանթ Հարությունյանին, ինչն էլ վերաճեց վեճի: Շահեն Հարությունյանը բորբոքվել էր, սակայն նրա մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, բռնեց նրա ձեռքերը: Շանթ Հարությունյանին մի քանի րոպեով դուրս բերեցին դատական նիստից, ապա նորից վերադարձրին դատական նիստերի դահլիճ:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչակն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ: Վաղը դատավորը կհրապարակի Արտակ Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Արտակ Ղուկասյանը, ինչպես նաև նրա հարազատները պնդել են, որ Ա. Ղուկասյանին առևանգել են, սակայն Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Պ. Սեմերջյանը հայտնեց, որ ԱՆ կողմից հաշվառված հիվանդների շրջանում անչափահասներ չկան, բուժվող պաշտոնյաներ չեն եղել: Պ. Սեմերջյանն ասաց, որ մարդիկ թմրամիջոց օգտագործել են դեռ մեր թվարկությունից առաջ, դեռ այն ժամանակվանից մարդիկ թմրամիջոց օգտագործել և օգտագործում են հաճույք ստանալու ակնկալիքով, շատ արագ հուսախաբվում են, բայց ընկնում են հիվանդագին կախվածության մեջ: Հիմնականում թմրամիջոց օգտագործում են 30-45 տարեկան անձինք:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե գոհ է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով նախաքննությունից, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղավորությունը հիմնավորելու համար: Գևորգ Կոստանյանը, ով այս քրեական գործի նախաքննության ընթացքում զբաղեցնում էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, հայտարարել էր նաև, որ այս գործով «ունենք մեղադրական դատավճիռ»: Մինչդեռ, գործը դատական վիճաբանությունների փուլում է, դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել: 168.am-ն այսօր ասուլիսում Գևորգ Կոստանյանին խնդրեց պարզաբանել իր վերոնշյալ հայտարարությունները:
Այսօրվա ասուլիսում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ նախկին վարչպետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անցնո՞ւմ են հայտնի օֆշորային գործով, ի՞նչ գնահատական կարող է նա տալ նախաքննական մարմնի աշխատանքին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարար Փայլակ Հայրապետյանը նշում է, որ գործողություններ չեն կատարվել:
«Նյութերը նախապատրաստվում են ինչպես ոստիկանի կողմից իր հնարավոր պաշտոնական դիրքը չարաշահոլու կամ չչարաշահելու հետ կապված, այնպես էլ՝ այլ անձանց կոմից հնարավոր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի կապակցությամբ»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ խոսելով Սարյան փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին:
Ես կարծում եմ՝ դրանք անգամ համադրելի չեն մի քանի պատճառներով: Պատճառ առաջին՝ հաշվի առնելով նրանց արարքի ծանրությունը: Ինչո՞ւ: Որովհետև կրակոցները, որոնք տեղի են ունեցել Քանաքեռ-Զեյթունում, գործը հարուցվել է խուլիգանության 1-ին մասի փաստով, որովհետև Կենտրոնի դատարանում, երբ Կյուրեղյանն արդեն կրակոցներ արձակեց, գործը հարուցվել է խուլիգանության 4-րդ մասի փաստով: Ինչո՞ւ:
Մի քանի ամիսների ընթացքում մոտ 80 դատախազ ազատվել է պաշտոնից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ, ցավոք սրտի, մի շարք շատ պրոֆեսիոնալ դատախազներ ևս ազատվել են աշխատանքից Ըստ Գ. Կոստանյանի՝ գործ ունենք դատախազական համակարգում սերնդափոխության հետ, որն ունեցել է նաև իր հատկապես դրական արդյունքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանն իր գործով դատական նիստի ընթացքում ասաց, որ ողջունում է Հայկ Կյուրեղյանի արարքը: Շ. Հարությունյանն ասաց, որ դա համարում է բողոքի դրսևորում, նրան համարում է իր պայքարի ընկեր, նա ճիշտ է արել, որ չի օգտագործել մարտական զենք: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դրսում կրակել էր:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ սկսած 2009թ.՝ ռուսական և թուրքական ծառայությունները համատեղ հատուկ գործողություններ են կազմակերպել իր դեմ ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իրեն, ապա նաև ֆիզիկապես ոչնչացնել իրեն ու որդուն:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ զինծառայողին առաջադրված մեղադրանքին:
Դատարանում այսօր Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանեկենների միջոցով ներկայացրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ կապված կրակոցից առաջ և դրա ժամանակ վիրավորված զինծառայողների՝ Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի դիրքերը: Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդը՝ նրա մայրը չմասնակցեց դատական նիստի այդ մասին. մինչ ընդմիջումից հետո դատական նիստի վերսկսելը նա դատարանի դահլիճից արտասվելով դուրս եկավ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի մահվան գործով ամբաստանյալ Դավիթ Խչատրյանի գործով ճառ կարդալիս նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ չի սեղմել ձգանը: Փաստաբանի խոսքով՝ այժմ Դ. Խաչատրյանին շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելւ համար առաջադրված մեղադրանաքն անհիմն է, չի բխում քրեական գործում առկա ապացույցներից:
«Հարազատները, տեսնելով, որ իրենց նման պահանջներ են ներկայացվում, ճանապարհը փակում են, պահանջում են, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարը հասարակության այդ անդամների ներկայությամբ, լրատվական միջոցների ներկայությամբ այդ պահին արդեն հաստատի, որպեսզի այդ լարված իրադրությունը հանդարտվի և Դավիթ Խաչատրյանը դիտավորության է կրակել Լյուքս Ստեփայանի վրա: Հարգելի պարոն նախարարը (ես վստահ եմ, որ նաև այստեղ գուցե իրադրությունն է բերել այդ դրվագին, որպեսզի աայդ լարված իրադրությունը հանդարտվի, և դա գուցե նաև պայմանավորված էր այդ իրադրությամբ), սակայն ընդամենը դեպքից երեք օր անց ասաց, որ, այո՛, միտումնավոր է կրակել՝ ըստ տեղեկությունների…»,- ասում է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստը:
Սարյան փողոցից այսօր Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 27 անձ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ բերման ենթարկվածների հարցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Դատարանի որոշման հրապարակումից հետո՝ գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի հայրը՝ Յաշա Խաչատրյանը, իր բողոքն արտահայտեց դատարանի որոշումից: Նրա խոսքով՝ որդին, արդեն երկու տարի է, կալանքի տակ է, այն դեպքում, երբ, ինչպես ինքն է ասում, իր որդին անմեղ է.
Որոշման հրապարակումից հետո վատացել է ամբաստանյալներից մեկի մոր ինքնազգացողությունը, որի համար այժմ շտապօգնություն է եկել դատարան: