«Ուսումնասիրել եմ նաև դեպի Բայանդուր գյուղ տանող երթուղիները, եղել այդ գյուղում, ուսումնասիրել սահմանին հարակից տարածքը, որտեղ հայտնաբերվել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը: Այդ բոլոր գործողությունների արդյունքում նոր մտքեր և վարկածներ, նախկինում առաջ քաշված վարկածները հերքող կամ հաստատող դատողություններ և ենթադրություններ են առաջացել»,- ասում է Երեմ Սարգսյանը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում արված հայտարարությունից մի հատված. «…շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխաիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»։
Փետրվարի 17-ի դրությամբ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 15 անձ: Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 16-ի դրությամբ հայտ ներկայացված անձանց թիվը 9-ն էր. փետրվարի 17-ի դրությամբ հայտ են ներկայացրել նաև Էդուրարդ Մկրտչյանը, Դավիթ Հակոբյանը, Աննա Մարգարյանը, 2008թ. հունվարից մինչ այժմ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, Հայկանուշ Պարսամյանը, Նելիկ Հարությունյանը:
Տուժող, ոստիկանության աշխատակից Արմինե Գրիգորյանը նշեց, որ դրսում ամբոխ էր հավաքվել, իսկ դատարանում անցկացվում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործի քննությունը: «Այդ ընթացքում մի երիտասարդ, բարձրանալով սպիտակ գույնի մեքենայի վրա, սկսեց գոռգռալ, ասել՝ իմ ձեռքին ռումբ կա, պայթեցնելու եմ»,- ասաց տուժողը՝ նշելով, որ երբ փորձել են մոտենալ այդ երիտասարդին ու զգուշացնել նրան՝ կարգի հրավիրել իրեն, իջեցնել մեքենայի վրայից, նա հանել է ատրճանակը և սկսել է կրակել իրեն մոտեցող ոստիկանների ուղղությամբ:
Հրապարակված տեղեկությունների համաձայն` վնասվածքներ են հասցվել հրազենով և սվին դանակով: Սրանք գործողություններ են, որոնք տարբեր ունակություններ, հանցագործություն կատարելու տարբեր փորձ, նպատակներ և դրդապատճառներ են ենթադրում: Այդ որակները հաճախ կարող են նույնիսկ հակադրվել միմյանց: Այսինքն` մի կողմից` կարող է խոսք լինել հուզակայունություն ունեցող, մյուս կողմից` անկայուն անձի մասին, մի դեպքում՝ նյարդահոգեկան կայունություն ունեցող, մյուս դեպքում` անկայուն անձի մասին: Առկա տվյալներով, տեղեկատվությամբ շատ դժվար է ասել` արդյոք հանցագործություն կատարողը մե՞կն է եղել, թե՞ ոչ:
Փաստաթղթեր ներկայացրել են նաև Արտյոմ Գեղամյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին. մարտի 12-ին կայանալիք դատական իստի ընթացքում ճառով հանդես կգա գործով մեղադրողը:
Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ խուզարկություն է կատարվել ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում: 168.am-ը ՀՀ քննչական կմիտեից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խուզարկությունը կատարվել է Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոման Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Ի պաստասխան մեր հարցին՝ Քննչական կոմիտեից հայտնեցին միայն, որ այդ քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ օրենքով սահմանված կարգով:
«Քննությունն իրականացվում է: Իհարկե, ես նախաքննությունից ձեզ մարամասնություններ չեմ հաղորդի, որովհետև կա նախաքննության գաղտնիք: Դրա համար ես չեմ ուզի ծավալվել: Ամեն դեպքում եթե ես փորձեմ նախաքննության գաղտնիք հրապարակել կամ ծավալվել, դա գործին, միանշանակ, կխանգարի ու վնաս կտա: Բավականին գործողություններ կատարվել են, կատարվում են ու կարծում եմ՝ կկատարվեն: Համենայն դեպս, գործողությունները, որոնք մեզ համար մատչելի չեն լինի կամ մենք նորմալ չենք դիտարկի, իհարկե, ես ինքս՝ որպես ներկայացուցիչ միջնորդություններով հանդես կգամ, կքննարկվեն միջնորդությունները, և որոշումները, բնականաբար կկայացվեն»,- ասաց նա:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Երևանում թաղային հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը։
«Կարծես թե մի հրահանգ եկած լինի: Ես արդեն սկսել եմ համոզվել՝ կա հրահանգ՝ ուղղակի ամեն տեղ բռնություն գործադրել, և Ոստիկանությունը, իմ կարծիքով, սկսել է լուրջ վտանգ ներկայացնել արդեն հասարակությանը, նրա առողջությանը, նրա բարոյականությանը»:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն դեպքի վայրում չի կատարվել: Այս մասին, ի պատասխան «168 Ժամի» հարցման՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:
Վճռաբեկ դատարանը որոշել է վարույթ չընդունել զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի և նրա պաշտպանի բողոքը վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին կմասնակցի նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը: Մրցույթին մասնակցելու համար Արմեն Հարությունյանը փաստաթղթերը ներկայացրել է երեկ՝ փետրվարի 12-ին:
«Իմ կարծիքով՝ վարչախումբը 2017թ. ԱԺ ընտրությունների սցենարի երկրորդ վճռական փուլն է մտել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատության մասին:
Վկայի ցուցմունքում մասնավորապես նշված էր, որ մինչև իր վրա կրակելը կրակոցի ձայն է լսել, չի հիշում կոկրետ քանի հատ, ինչից հետո «դուռը բացեց և զենքը պահելով փորիս՝ կրակեց»: Ցուցմունքում նաև նշված էր, որ լեզվակռվի ընթացքում ինչ-որ մեկն ասել է, որ կին, երեխա կա: «Այսինքն՝ եթե ընդունենք, որ սա Վալերիկ Հովհաննիսյանի ցուցմունքն է, ապա դրանում տեղեկություն կա, որ մեքենայի մեջ փորին պահած է եղել զենքը, այսինքն՝ ըստ էության, դեպի ներքև»,- ասաց Երեմ Սարգսյանը:
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին ևս մեկ հայտ է ներկայացվել: ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի լուսապատճենը փետրվարի 11-ի ժամը 18:00-ի դրությամբ: Դ
Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):
Փետրվարի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներակայացրել միայն մեկ անձ: Առայժմ միակ թեկնածուն Լիզա Գրիգորյանն է: Նա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է. այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. ապրիլի 4-ին
Վկա Արկադի Բաղդասարյանը դատարանում ասաց, որ զբաղվում է առևտրով, դեպքի օրը՝ 2014թ. մայիսի 17-ին, գտնվել է Վերնիսաժում, ժամը 13:00-ի սահմաններում ձայներ է լսել, պտտվելով ձայների ուղղությամբ՝ տեսել, որ մոտ 4 հոգով մի անձի տանում էին դեպի սպիտակ X6 մակնիշի ավտոմեքենայի մոտ, որը կանգնած է եղել բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դիմաց: «Մոտեցա, ահագին մարդիկ կային հավաքված: Մարդկանց միջով անցնելով՝ տեսա, որ իմ տեսած այդ անձը և մեկ հոգի ծեծում են մի տղայի: Մի սև «Toyota» էլ կար կանգնած, այդ «Toyota»-ի դիմացից ծեծելով տարան մի փոքր այն կողմ:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկա Նորիկ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ Վերնիսաժում առևտուր է անում, շատ բան չի տեսել, քանի որ իր կանգած տեղից շատ բան չի երևում, մի քանի՝ մոտ 5-6 կրակոց է լսել, իր «վեշերը սաղ ջարդուփշուր արին»:
Նոր Նորքում փետրվարի 9-ին հրդեհի պատճառով այրվածքներ ստացած կինը մահացել է: Ինչպես 168.am-ին հայտնեցին «Ճառագայթային բժշկութան և այրվածքների» կենտրոնից, մահը վրա է հասել այսօր՝ 03:15-ին: Ավելի վաղ կենտրոնից մեզ տեղեկացրել էին, որ կնոջ մարմնի 70 տոկոսն այրված է եղել, նա «սարսափելի խորը» վերքեր է ունեցել:
Փաստաբանը նշել է, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել նաև հանցագործության իրական դրդապատճառը, շարժառիթը պարզելու ուղղությամբ
Շիրակի մարզի Անիի Բաժնի պետ Վահան Ենոքյանը ազատվել է աշխատանքից, նրան փոխարինելու է Էդգար Հովհաննիսյանը:
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) առողջական վիճակը վատացել է:
Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում բռնկված հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին 168.am-ին փոխանցեցին «Ճառագայթային բժշկության և այրվածքների» կենտրոնից:
Երեկ դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ երեկ երեկոյան դատարանը բավարարել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդված և 235-րդ հոդվածի 1-ին մաս (սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հրդեհի արդյունքում այրվածքներ ստացած կնոջ` Աննա Բադալյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին 168.am-ին հայտնեցին Այրվածքաբանության և ճառագայթային բժշկության կենտրոնից` նշելով, որ կինն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բացի դա, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, զորամասի ստորաբաժանումներում սպառազինության տեխնիկական վիճակը պարզելու նպատակով չի կատարել ստուգումներ, իր զինվորական պարտքն ու գործառնական պարտականությունները կատարելու փոխարեն՝ ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:
Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 23/1 շենքի մեկի առաջին հարկում բռնկված հրդեհի արդյունքում 47-ամյա կինն ու 9-ամյա որդին տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: