«Եթե իմ պետության ներսում անձը հանցագործություն է կատարել, ես ունեմ սուվերեն իրավունքներ, իմ պետության ներսում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, գտնվում է իմ պետության տարածքում, ես իմ իրավապահ մարմիններին կհանձնարարեմ, որ գնան, այդ մարդուն բռնեն, բերեն իմ իրավապահ մարմիններ»,- ասում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց Հայկ Կյուրեղյանի գործի քննությունը: Այսօր դատարան էր ներկայացել հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը, ով նշեց, որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ՝ նշանակվել է Հայկ Կյուրեղյանի պաշտպան: Նրա խոսքով, սակայն, վերջինս պետք է ներկայանա դատական նիստին և իր համաձայնությունը հայտնի, որ ինքը իրականացնի նրա պաշտպանությունը:
Ըստ փաստաբանի՝ այս հարցը կարգավորված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1995 և 1997 թվականների կնքված «ՀՀ տարածքում ռուսաստանյան բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով։
«Պարզ բանականությունը թելադրում է, որ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ապա պետք է գործի Հայաստանի օրենսդրությունը, և հանցագործը պետք է պատժվի Հայաստանի օրենսդրությամբ: Այլ խնդիր կլիներ, եթե հանցագործությունը տեղի ունեցած լիներ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի բազայի տարածքում»,- ասում է նա:
Գյումրիում 6 հոգու սպանության գործով ենթադրյալ կասկածյալ Վալերի Պերմյակովն այս գիշեր հայտնաբերվել է, նա հարցաքննվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ կատարվել են քննչական գործողություններ, տեղում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:
Մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը` վեցից ութ ամսական Սերյաժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ունեցել է կտրած-ծակած վերքեր կրծքավանդակի շրջանում. վերքերից մեկը թափանցող է եղել, որի պատճառով երեխան վիրահատվել է:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Գյումրու Մյասնիկյան 188 տանը 6 հոգու դի է հայտնաբերվել:
2014թ. սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վրաստանում ՀՀ դեսպան, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դատապարտվեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
2014թ. աչքի ընկավ մի շարք աղմկահարույց դատավարություններով ու քրեական գործերով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց «բանդայի» գործով դատավճիռը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց «բանդայի» գործով դատավճիռը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 17-ին, Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօր ցուցմունք տվեցին տուժողները:
Հայկ Ալումյանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում: «Որոշումը դեռ չեմ տեսել, բայց անկախ բովանդակությունից՝ այն իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց փաստաբանը:
Պաշտպանը նշեց, որ Գոռ Առաքելյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ ներառվել են միայն այն ապացույցները, որոնք միայն մեղադրական թեքում ունեն:
Դատարանում Հովիկ Արսենյանն ասաց, որ հատկապես գործի նյութերին ծանոթանալուց հետո ակնհայտ դարձավ հանրապետության նախագահի նկարագրած իրավիճակը, որ գաղջ մթնոլորտ է
«Սա է Հայաստանը, որովհետև իշխանության իրական տարանջատում չկա: Սահմանադրությունում գրվածը դեկլարացիա է…
Այսօր 168.am-ը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման ծրագիր կա օրակարգում և եթե ոչ, ինչո՞ւ ծրագիրը չի իրագործվել:
«Մենք պետք է անկեղծ լինենք և ասենք այն մասին, որ Երևանը մինչև Ալեքսանդր Թամանյանի այստեղ գալը, գավառային քաղաք էր…
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ կառուցվող ստորգետնյա կայանատեղին լուրջ խնդիրներ կլուծի քաղաքի համար:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանությունում տեսանյութի հետ կապված ուսումնասիրություն է կատարվում, ձեռնարկվում են միջոցառումներ՝ երեխայի ինքությունը պարզելու համար:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործն արդեն վերաքննիչ դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, վերաքննիչ դատարանում նախագահող դատավորը Արշակ Խաչատրյանն է, գործը կքննեն նաև դատավորներ Արմեն Դանիելյանն ու Սևակ Համբարձումյանը:
Մեզ հետ զրույցում Վիգեն Մնոյանն ասաց, որ արդեն լավ է, ապաքինվում է: Մեր հարցին՝ արդյոք հետևո՞ւմ է քրեական գործի ընթացքին և գո՞հ է դրանից, Վիգեն Մնոյանը պատասխանեց. «Հետևում եմ, բայց դեռ վաղ է երևի ինչ-որ բան ասելը»:
«Սովորական մառախուղ էր առավոտյան: Ժամը 1-ի դրությամբ արդեն եղանակը պարզ էր, բայց մինչ այդ Մին-Վոդիից և Ռաստովից եկող չվերթները չէին կարողացել վայրէջք կատարել: Երկու չվերթներն էլ վերադարձել են: Մին-Վոդիի չվերթը վերադարձել է Մին-Վոդի, Ռաստովի չվերթն էլ վերադարձել է Սոչի»: Նրա կարծիքով՝ առաջիկա ժամերին երկու չվերթն էլ կկատարվեն:
Թանկացումների դեմ բողոքող քաղաքացիներն այսօր ՀՀ կառավարությունից պահանջեցին միջոցառումներ ձեռնարկել մինչև դեկտեմբերի 23-ն առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչև ճգնաժամային վիճակը եղած մակարդակին բերելու համար, իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերահաշվարկել քաղաքացիների դոլարային վարկերը, իրականացնել շուկայի ազատականացում՝ վերացնելով մենաշնորհները, արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան՝ դոլարի, և Ռուսաստանից դեպի Հայաստան՝ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը և մուտքերը, դադարեցնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու գործընթացը:
Քաղաքացիները կառավարությունից պահանջում են ձեռնարկել հրատապ միջոցառումներ մինչև դեկտեմբերի 23-ը առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչ ճգնաժամային մակարդակի բերելու համար։
Դեկտեմբերի 11-ից հետո դեղերի շուկայում արձանագրվել է 5-10 տոկոս գնաճ, սակայն այժմ դեղերի գինը նվազում է՝ կապված դրամի արժևորման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանը դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. նա անազատության մեջ էր 2013թ. հոկտեմբերի 13-ից:
«Դուք մայր եք, հարգելի Նաիրա, հավատացեք ինձ, երկու երեխա է կորել, կարծես իմ տղան ու իմ աղջիկը կորած լինեն»:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Այս գործով դատաքննությունն արդեն ավարտվել էր, նախատեսված էր, որ այս դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանդես գար դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն մինչ այդ գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց ներկայացրեց: Նա ասաց, որ դատաքննության ընթացքում հիմնավորվեց, որ 2013թ. հոկտմեբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մեղավորը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն է: